Ստամբուլ («Ասոշիեյթեդ Փրես»). - Երեքշաբթի օրը Ստամբուլում հանդիպել են երեւելի հայ եւ թուրք գործիչներ՝ հուսալով որեւէ կերպ խթանել հարաբերությունները երկու ժողովուրդների միջեւ, որոնք արդեն գրեթե մեկ դար է շատ փոքր շփումներ ունեն եւ թշնամաբար են վերաբերվում միմյանց:
Սա ընթացիկ տարվա հուլիսին ստեղծված Թուրք-հայկական հաշտեցման հանձնախմբի առաջին հանդիպումն է՝ կազմավորումից ի վեր: Հանձնախումբի մեջ մտնում են հայ եւ թուրք գիտնականներ, քաղաքական գործիչներ, պաշտոնաթող զինվորականներ: Անդամներից ոչ ոք պաշտոնապես չի ներկայացնում իր երկիրը:
«Հաշտեցումը դյուրությամբ տրվող նպատակ չէ», - ասել է հանձնախմբի անդամ, Թուրքիայի նախկին արտգործնախարար Իլթեր Թուրքմենը: - «Դա հեշտ գործընթաց չէ: Դա նաեւ արագ գործընթաց չէ: Առաջին քայլը, այնուամենայնիվ, արված է»:
Անցած տարիներին հայերի եւ թուրքերի հարաբերություններում գերիշխող տեղ են գրավել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եւ դրանից հետո կատարված իրադարձությունները, երբ Անատոլիայում ժամանակին ծաղկող հայկական համայնքը գրեթե ամբողջությամբ բռնագաղթվել էր: Հայերը պնդում են, որ 1.5 միլիոն իրենց ազգակիցներ են սպանվել եւ դա անվանում են ծրագրված ցեղասպանություն: Թուրքերն ասում են, թե մահացածների թիվը ուռճացված է, եւ որ Օսմանյան կայսրությունում սպանվել կամ տեղահանվել են հարյուր հազարավոր հայեր, երբ այն ժամանակվա իշխանությունները փորձել են ճնշել քաղաքացիական խմորումները Անատոլիայում:
Հանձնախմբի անդամ թուրքերն ու հայերը ասում են, որ իրենց չորսօրյա հանդիպման հիմնական նպատակը կողմերին միմյանց ներկայացնելն է:
«Որքան ավելի շատ լինեն շփումները... այնքան ավելի դյուրին կլինի անդրադառնալ մեզ բաժանող հարցերին», - ասել է Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի նախագահ եւ հաշտեցման հանձնախմբի հիմնադիր անդամ Վան Գրիգորյանը:
Գրիգորյանը, սակայն, ընդունել է, որ ամերիկահայ համայնքը «խառը արձագանք է» ցուցաբերել հանձնախմբի ստեղծմանը: Ամերիկահայերից շատերը Օսմանյան կայսրության փլուզման տարիներին փախած մարդկանց ժառանգորդներն են: