Մատչելիության հղումներ

Շարլ Ազնավուրը այցելելու է Հայաստան


Աշխարհահռչակ ֆրասիահայ երգիչ Շարլ Ազնավուրը հինգշաբթի օրը ժամանելու է Երեւան: Այցը կապված է Հայաստանում նրա կողմից իրականացվող բարեգործական գործունեությանը, ինչպես նաեւ երգչի մասնակցությանը երկրի անկախության տասնամյակի պաշտոնական տոնակատարություններին:

Ինչպես հայտնի է դարձել «Ազատություն» ռադիոկայանին, Ազնավուրը ստուգելու է 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո ստեղծված «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամի գործունեությունը: Նա կայցելի Գյումրի եւ Վանաձոր: Ակնկալվում է, որ Գյումրիում Ազնավուրը ներկա կլինի իր արձանի բացմանը:

77-ամյա Շարլ Ազնավուրը Հայաստանում համերգներով հանդես չի գալու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG