«ՕԹԵ-ն մարտահրավեր է նետել մեր պետությանը», «ԱրմենՏել»-ն ընդդեմ պետության եւ ժողովրդի», - պատկերավորում են «Ազգ»-ի եւ «Երկրի»-ի վերնագրերը, իսկ ելույթ-բանավեճերի հերթական շարքից հետո հարցը ի վերջո կրկին մնացել է օդում կախված՝ որպես համահայկական կնճիռ կախվելով «Հայոց Աշխարհ»-ի առաջին էջի ճակատին՝ «Ի վերջո րոպեավճարը գործո՞ւմ է, թե՞ ոչ»:
«ԱրմենՏելի» շուրջ ծավալված պատմության զավեշտը այն է, որ ՀՀ կառավարությունն ու օրենսդիրները այդ ընկերության սահմանած րոպեավճարների դեմ պայքարելու որեւէ այլ ձեւ, քան դրանք չվճարելու՝ հասարակությանն ուղղված կոչն է, ըստ էության, չեն տեսնում, - նշում է «Առավոտ»-ի մեկնաբանը: - «Իսկ գուցե, չեն ուզում տեսնել, քանի որ ժամանակին քաջատեղյակ են եղել ոչ միայն կապի ոլորտում ՕԹԵ-ին մենաշնորհով օժտելու, այլեւ րոպեավճարների կիրառման մասին եւ ոչինչ չեն ձեռնարկել»:
«Հայկական ժամանակ»-ը ուշադրություն է հրավիրում նախագահ Քոչարյանի լռությանը: «Իհարկե, կարելի է ասել, որ կառավարության կարծիքը նաեւ նրա կարծիքն է: Բայց դեռեւս մեկ տարի առաջ Քոչարյանը հայտարարել է, որ ինքը գործադիր իշխանության ղեկավարը չէ, ուստի, կառավարության կարծիքը Քոչարյանի կարծիքը լինել չի կարող», - խորացնում է թերթը: - Նա «թերեւս, իր հայտնի սովորության համաձայն, վերստին իրեն դրել է դիտորդի վիճակի մեջ», իսկ «փորձը ցույց է տալիս, որ Քոչարյանի՝ դիտորդ դառնալու փուլը ավարտվում է կառավարության փոփոխությամբ: Որոշ տեղեկությունների համաձայն, Քոչարյանը դիտորդ կմնա մինչեւ սեպտեմբերի վերջը», - ակնարկում է «Հայկական ժամանակ»-ը:
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը իր ղեկավարած կուսակցության համագումարի նախօրեին նամակով դիմել է ներքին գործերի եւ Էներգետիկայի նախարարներին. «Հաշվի առնելով կուսակցության ստեղծման ընթացքում հանդիպած առանձին խոչընդոտները, խնդրում եմ Ձեր կարգադրությունները համապատասխան մարմիններին՝ շենքի անվտանգությունը եւ համագումարի անխափան աշխատանքներն ապահովելու համար», - գրել է Բազեյանը ՆԳ նախարարին: Նման գրության անհրաժեշտություն, թերեւս, ծագել է այն բանից հետո, երբ Էջմիածնի ՆԳ բաժնի աշխատակիցները գործարաններից մեկի շենքի ականապատված լինելու պատրվակով թույլ չէին տվել այնտեղ կուսակցական ժողով գումարել», - հիշեցնում է «Հայկական ժամանակ»-ը:
Երեկ Աշտարակում կազմակերպված հանրահավաքում Աշոտ Մանուչարյանը հետեւյալ հերթական կանխագծումն է արել. «Չի բացառվում, որ երբ գա պահը եւ պարզվի, որ Ռ. Քոչարյանի պաշտոնանկությունն անխուսափելի է, ապա մեկ-երկու, արտաքուստ չաղտոտված քաղաքական գործիչների գլխավորությամբ ներկա իշխանության մի թեւը, մասնավորապես Սերժ Սարգսյանը, եւս սկսի Ռոբերտ Քոչարյանի դեմ հանդես գալ՝ հայտարարելով, որ բոլոր դժբախտությունների պատճառը նա է: Այսինքն, առաջիկայում մեզ առնետավազք է սպասում»:
«Կոմկուսի ներկա ղեկավարությունը ակնհայտորեն հայտնվել է Աշոտ Մանուչարյան - Արամ Սարգսյան - Ստեփան Դեմիրճյան եռյակի լուրջ ազդեցության ներքո» եւ «կոմկուսը շարժվում է դեպի մարտնչող տգիտություն», - որակում է այսօր «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը, ընդհանրացնելով՝ «Որոշ կազմակերպություններում սկսված խմորումները վկայում են, որ Հայաստանի քաղաքական դաշտում սկսվել է կուսակցական ղեկավարության լյումպենացման գործընթաց: ՀԿԿ-ի, ՀԺԿ-ի, նաեւ ԱԺՄ-ի վաղուց արդեն ճանաչում ձեռք բերած, փորձառություն եւ հեղինակություն ունեցող գործիչներին դուրս մղելով, ասպարեզում հայտվում է տգետ, քաղաքական գործընթացների տրամաբանության զգացողությունից զուրկ մի շերտ»:
Եթե ընդդիմադիրները «վստահ են իրենց ուժերին, համոզված են, որ ունակ են անելու ավելին, քան այսօրվա իշխանությունները, եւ չեն կասկածում, որ ժողովուրդը համակրում եւ հավատում է իրենց, ապա առանց քաղաքական փոթորիկներ առաջացնելու կարող էին սպասել այդ համեմատաբար կարճ ժամանակահատվածը՝ միաժամանակ պատրաստվելով նախընտրական պայքարին», - տրամաբանում է «Ժամանակ» թերթի մեկնաբանը, իր այդ կանխադրույթից հետեւեցնելով, թե պարզապես ընդդիմադիրները «լուրջ մտահոգություն ունեն, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում իշխանություններին, այնուամենայնիվ, կհաջողվի բեկում մտցնել երկրի սոցիալ-տնտեսական կյանքում, եւ այդ դեպքում հերթական ընտրություններում հաջողության հասնելու իրենց հնարավորությունները կհասնեն նվազագույնի»:
Անհնարին էր, որ չսխալվեինք անկախության տասը տարիներին, «հատկապես անհնարին էր, որ չսխալվեինք մեր իշխանավորներին ընտրելու հարցում», - «Հայաստանի Հանրապետություն» թերթի հարցազրույցում ասում է Սոս Սարգսյանը: - «Խառնախառն ժամանակներում միշտ էլ ճկուն ու անբարոյական մարդիկ կարողանում են ճառերով հիպնոսացնել ժողովրդին, որ ժողովուրդը գնա իրենց հետեւից: Սխալվեցինք, բայց այդ սխալն էլ է ուղղված, ուղղվում է...»:
«Այլեւս չպիտի թույլ տանք, որ պատահական քաղաքական գործիչներ քարեր շպրտեն միմյանց գլխի: Դրանք, ի վերջո, կպչում են մեզ՝ ժողովրդիս», - շեշտում է Սոս Սարգսյանը: - «Ժողովուրդ, որի հանճարին, տենչերին, երազներին ես հավատում եմ, եւ երանի եմ տալիս նրան, ով տասը տարի հետո ապրելու է Հայաստանում»:
«Հայոց Աշխարհ»-ի դիտարկմամբ, «վերջին օրերին երկրի ներքաղաքական կյանքում եւ' ընդդիմության, եւ' իշխանությունների գործողությունները մի տեսակ սպասողական բնույթ են կրում: Բոլորը կարծես սպասում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք առաջիկա այցին եւ դրա արդյունքներին»: Երեկ թղթակցի հետ զրույցում հայ-ռուսական տնտեսական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը կրկին շեշտել է, որ Պուտինի այցը չափազանց կարեւոր է եւ սպասելիքներն էլ շատ մեծ են, ակնկալվում է մեր հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող հարցերի լուծում:
Այս շարքից «Երկիր»-ի մեկնաբանն էլ ռազմավարական իմաստ է տալիս, թե «ռուսական պարտքերի նախատեսված մարումը՝ հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների ստեղծման համար դրանք ներդրումային ֆոնդի վերածելու ճանապարհով, խոսում է այն մասին, որ Մոսկվան լուրջ մտադրություններ ունի իր դիրքերն ամրապնդելու Հայաստանում՝ երկարաժամկետ գիտաարտադրական համագործակցության հիմքի վրա»: Մեկնաբանը կցում է, թե «արեւմտյան երկրները, որոնց Հայաստանը պարտք է թերեւս 10 անգամ ավելի, նման առաջարկներով հանդես չեն եկել», քանզի «Հայաստանը նրանց ավելի շատ հետաքրքրում է ոչ թե որպես գործընկեր, այլ որպես պարտապան»:
Վաչե Սարգսյան