Բեռն, 3-ը սեպտեմբերի («Ֆրանս Պրես») - Հինգշաբթի օրը շվեյցարական դատարանը լսելու է 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ մի հայց, որը կարող է նախադեպ ծառայել նույն բովանդակությամբ այլ հայցերի համար:
Հայ-շվեյցարական ընկերակցության կողմից ներկայացված բողոքի հիման վրա դատարանի առջեւ կկանգնեն 17 մարդ՝ ռասայական խտրականության մեղադրանքով:
Թուրքական ընկերակցությունների այդ անդամները մեղադրվում են իրենց հայտարարություններում, խորհրդարանին հղած խնդրագրում սպանությունները «հերքելու, նվազեցնելու ու արդարացնել փորձելու» համար:
Նման մեղադրանքներ նախկինում կիրառվել են միայն երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Եվրոպայի հրեաների զանգվածային սպանությունների կապակցությամբ:
Հայցը Հայ-շվեյցարական ընկերակցության վերջին փորձն է՝ ուղղված այն բանին, որ Շվեյցարիան 500.000 մինչեւ 1.500.000 հայերի սպանությունները Օսմանյան կայսրությունում ճանաչի որպես ցեղասպանություն:
Թուրքական դեսպանատունն ասել, որ հետեւելու է դատավարության ընթացքին, ավելացնելով, թե հուսով է, որ այն կընթանա շվեյցարական օրենքներին համապատասխան եւ խոսքի ազատության ոգով: Թուրքերը մերժում են «ցեղասպանություն» տերմինը:
Դատավճռի հրապարակումը սպասվում է սեպտեմբերի 14-ին:
Մինչեւ այժմ Բեռնը հրաժարվել է «ցեղասպանություն» որակումն օգտագործելուց, խոսելով «շատ մեծ թվով հայերի մահվան հանգեցրած ողբերգական իրադարձությունների մասին»: