Հենրի Հայդը Հայկական համագումարի աշխատակազմի անդամների եւ հայ-ամերիկյան ակտիվիստների հետ
Ամերիկայի հայկական համագումարը, որը Վաշինգտոնում տեղակայված հայկական լոբբիստական կազմակերպություն է, այսօր հայտնել է, որ հանրապետական կոնգրեսական Հենրի Հայդը նշել է, թե աջակցելու է Կոնգրեսի հայկական հարցերի խմբի հովանավորած հայամետ որոշմանը:
Ամերիկայի հայկական համագումարի այսօր տարածած հաղորդագրության համաձայն, Հայկական համագումարի եւ Իլինոյս նահանգի Ադիսըն քաղաքի հայկական աշխատակազմերի հետ հանդիպման ժամանակ Կոմգրեսի ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Հենրի Հայդը ասել է, որ կաջակցի Հայաստանը արեւելք-արեւմուտք առեւտրային եւ էներգետիկ միջանցքներում ընդգկելուն կոչ անող որոշմանը:
Հայաստանը կասպյան էներգետիկ ծրագրերում ներգրավելուն կոչող որոշման նախագիծը ներկայացվել է հուլիսին Կոնգրեսի հայկական հարցերի խմբի համանախագահներ Ջոն Նոլենբերգի ու Ֆրենկ Փալոունի, ինչպես նաեւ խմբի անդամներ, կոնգրեսականներ Ջոզեֆ Քրոուլի եւ Ջոն Սուինիի կողմից:
Հրայր Թամրազյան, Պրահա