Ակնկալվում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի սեպտեմբերյան այցը Հայաստան շրջադարձային է լինելու հայ-ռուսական տնտեսական առնչություններում։ Չորեքշաբթի օրը Նուբարաշենի տրիկոտաժի ֆաբրիկա կատարած այցելության ընթացքում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով Ռուսաստանի նախագահի առաջիկա այցին ասել էր. - «Պետք է տնտեսական մեր հարաբերություններում այս այցը բեկումնային լինի: Համենայնդեպս մենք նման ակնկալիքներ ունենք եւ աշխատանքները պլանավորում ենք հենց այդ ուղղությամբ»:
Մամուլում, սակայն, տեղեկություններ են հնչեցվում, թե ռուսական ղեկավարի այցը Հայաստան, կարող է եւ չկայանալ, քանզի այն, ինչ ուզում է ռուսական կողմը, մեղմ ասած, համարժեք չէ մեր ունեցած պարտքին։ Բացի այդ, այսպես կոչված, «գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւը, կարծես թե, անընդունելի է միջազգային ֆինանսական կառույցների ու հատկապես Համաշխարհային բանկի համար։
Ռուսաստանի փոխվարչապետ Իլյա Կլեբանովի հուլիսյան այցից հետո շատ է խոսվում այդ երկրին Հայաստանի ունեցած ավելի քան 116 միլիոն դոլար պարտքի ամբողջությամբ մարման եւ Հայաստանում ռուսաստանյան ներդրումների կտրուկ ավելացման հնարավոր հեռանկարների մասին։
Նախագահ Պուտինի վարչակազմը տնտեսության հարցերում ԱՊՀ երկրների նկատմամբ ընդհանրապես ընդգծված պրագմատիկ քաղաքականություն է որդեգրել։ Դա, մասնավորապես, դրսեւորվում է իր նկատմամբ Հայաստանի ունեցած ոչ այնքան մեծ պարտքի վերակառուցման հարցում ունեցած բավականին կոշտ դիրքորոշման մեջ։ Արդեն կուտակված պարտքերը՝ տոկոսներով հանդերձ, ետ ստանալու հարցում Մոսկվան ավելի քան հետեւողական է։ Դա հստակ երեւաց Իլյա Կլեբանովի հայաստանյան այցի ժամանակ շրջանառության մեջ դրված առաջարկներից, որոնք նախատեսում են Ռուսաստանին ունեցած պարտքը վերաձեւակերպել իբրեւ ներդրում ու լրիվ կամ մասամբ նրան հանձնել հայաստանյան խոշոր ձեռնարկությունների, այդ թվում՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի, «Մարս» գործարանի, Որոտանի կասկադի բաժնետոմսերը:
Ըստ մամուլի որոշ հրապարակումների, Համաշխարհային բանկի պատասխանատուների տարակուսանք էր հարուցել նաեւ Իլյա Կլեբանովի Հայաստանում արված հայտարարությունը Հայաստանի էլեկտրաբաշխիչ ցանցերի մասնավորեցման երկրորդ մրցույթին ռուսաստանյան ընկերությունների մասնակցության հնարավորության մասին։
Ատոմ Մարգարյան, Երեւան