Լեռնային Ղարաբաղում այսօրվանից պաշտոնապես սկսվեց սեպտեմբերի 5-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քարոզարշավը: Հանրապետության 223 համայնքներում գրանցվել է 373 թեկնածու:
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Դավթյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ այսօր արցախյան ընտրազանգվածը քաղաքականապես շատ ավելի հասուն է եւ պատրաստ է ազատորեն արտահայտելու սեփական կամքը: Սերգեյ Դավթյանը նշեց մի կարեւոր հանգամանք եւս. - «Երկրում քաղաքական կայունություն է եւ իշխանությունների համար կա պատվի հարց՝ համակողմանիորեն նպաստել ընտրությունների կազմակերպմանը եւ լինել օրինականության անաչառ երաշխավորը»:
Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի,ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս տարի ձեւավորված են գործի համար ավելի պատրաստված շրջանային, քաղաքային ու տեղամասային ընտրական հանձնաժողովներ: Դրանք համալրված են ընտրությունների կազմակերպման ու անցկացման փորձ ունեցող մարդկանցով: Ապահովված է քաղաքական ուժերի կողմից լիազորված անձանց ներկայությունը:
Ելնելով նախորդ տարիներին Արցախում անցկացված ընտրությունների փորձից, տեղական դիտորդները կարծում են, որ արդար ու հավասար ընտրապայքար ապահովելու համար իշխանությունները պետք է զերծ մնան քարոզարշավին այս կան այն կերպ մասնակցելուց: Նախկինում տեղ գտած օրինախախտումների մեծ մասը արձանագրվել է ընտրությունների հենց այդ փուլում:
Գործող ընտրական օրենքով, թեկնածուներին իրավունք չի վերապահվում ընտրարշավի ժամանակ խոստումներ տալ: Սերգեյ Դավթյանը վստահեցրեց, որ ընտրական հանձնաժողովները ուշադրությամբ հետեւելու են դրան, եւ օրինազանց թեկնածուներին, համապատասխան արձանագրությունների հիման վրա, հեռացնելու են ընտարշավից:
ԼՂՀ մայրաքաղաքում քաղաքապետի պաշտոնի համար նախապես հայտ ներկայացրած 13 թեկնածուներից քարոզարշավի են ելել միայն 9-ը: Երկու թեկնածուի քաղաքային ընտրական հանձնաժողովը չի գրանցել՝ հարկային պարտքեր եւ տույժեր ունենալու պատճառով, մյուս երկուսը կամավոր կերպով հրաժարվել են ընտրապայքարից:
Ըստ տեղական փորձագետների, կանխատեսվում է, որ այստեղ հիմնական պայքարը ծավալվելու է ՀՅԴ ներկայացուցիչ Մաքսիմ Միրզոյանի եւ «Ժողովրդավարական Արցախ» միության պաշտպանած թեկնածու Համիկ Ավանեսյանի միջեւ:
Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ