Մատչելիության հղումներ

Հռոմի պապը մեկնաբանում է Ղազախստան եւ Հայաստան կատարելիք այցերը




«Ֆրանս Պրես» գործակալության հաղորդման համաձայն, Հռոմի Հովհաննես Պողոս պապը ամառային նստավայրում մատուցած պատարագի ժամանակ ողջունել է իր առաջիկա այցերը Ղազախստան եւ Հայաստան: Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Ղազախստան է այցելելու սեպտեմբերի 22-ին: Հայաստանում Հովհաննես Պողոս Երկրորդ պապը կլինի սեպտեմբերի 25-ին, ուր նրան կհյուրընկալի Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Հռոմի պապը հանդիպում կունենա նաեւ Հայաստանի նախագահ Ռոբետ Քոչարյանի հետ:

Հռոմից դուրս գտնվող իր ամառային նստավայրում զրուցելով մի խումբ քրիստոնյա հավատացյալների հետ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդն ասել է, թե «հուսով է, որ այցերը նոր հանգրվաններ կդառնան Եկեցեղուն եւ աշխարհին, սուրբ Մարիամին իր ծառայության ճանապարհին»:

Հայաստանում Հովհաննես Պողոս Երկրորդ պապը կմասնակցի քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարություններին:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG