Այսօր Ազգային ժողովի զուգարաններից մեկում արդարադատության նախարարության փորձաքննական կենտրոնի փորձագետների մասնակցությամբ կատարվեց տեղազննում: Նման միջնորդությամբ հանդես էր եկել Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբան Աշոտ Սարգսյանը: Հիմքում կասկածն է, թե այդտեղ է պահված եղել զենքը, որով իրականացվել էր 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը:
Տեղազննմանը ներկա դատավոր Սամվել Ուզունյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Փորձագետները առգրավում են ամբողջ կախովի առաստաղը՝ հնարավոր մատնահետքերը կամ ինչ-որ այլ հետքեր հայտնաբերելու համար»:
Միջնորդությունը ներկայացրած փաստաբան Աշոտ Սարգսյանն ասաց, որ զուգարանի տեղազննությունը ամենահասարակ քննչական գործողություն է, որը պետք է կատարավեր անմիջապես այն բանից հետո, երբ քննությամբ պարզվել էր, որ ահաբեկչական գործողությունն իրականացնելուց անմիջապես առաջ Նաիրի Հունանյանը հանկարծ որոշել էր մտնել ջուր խմելու:
Փաստաբանի կարծիքով, եթե հայտնաբերվի, որ ԱԺ զուգարանում նախապես զենք է եղել, դա լրացուցիչ հանգամանքներ կմտցնի «Հոկտեմբերի 27»-ի գործի քննության մեջ:
Արմեն Զաքարյան, Երեւան