Մատչելիության հղումներ

Վերաբացվել է Ռումինիա - Վրաստան լաստանավային կապը


Կոնստանցա, Ռումինիա («Ասոշիեյթեդ Պրես»). - Կիրակի օրը սեւծովյան երկու նավահանգստային քաղաքերի միջեւ վերաբացվել է լաստանավային կապը՝ նպատակ ունենալով վերակենդանացնել առեւտրական կապերը Ռումինիայի եւ Միջին Արեւելքի միջեւ:

Լաստանավը կլողա միմյանցից 1000 կիլոմետր (625 մղոն) հեռավորության վրա գտնվող ռումինական Կոնստանցա եւ վրացական Բաթում նավահանգիստների միջեւ:

Երթուղին կօգտագործվի ինչպես բեռնափոխադրումների, այնպես էլ ուղեւորափոխադրումների համար: Ժամանակին գործող երթուղին փակվել էր 1998 թվականին՝ առեւտրաշրջանառության խիստ փոքր ծավալների հետեւանքով:

Լաստանավային կապը կարող է նպաստել Ռումինիայի եւ Միջին Արեւելքի միջեւ առեւտրական կապերի բարելավմանը՝ հին «Մետաքսի ճանապարհի» երկայնքով, - ասել է Ռումինիայի վարչապետ Ադրիան Նաստասեն: Վրաստանը Եվրոպա կարտահանի սննդամթերք, բամբակ եւ հումք:

«Էյֆորիա» կոչվող լաստանավը կիրակի օրը ծով է ելել Հայաստանի համար երկաթուղային վագոններով եւ Վրաստանի համար ավտոմեքենաներով բեռնված: Կան նաեւ Վրաստան մեկնող ուղեւորներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG