Մատչելիության հղումներ

Մշակվել է «Արտագնա աշխատանքների կազմակերպման մասին» օրինագիծ


Անցած տարվա ընթացքում տրանսպորտային բոլոր միջոցներով Հայաստանից մեկնողների եւ ժամանողների հաշվեկշիռը բացասական է. շուրջ 52 հազար մարդ: Կառավարությանն առընթեր փախստականների եւ միգրացիայի վարչության պետ Գագիկ Եգանյանի կարծիքով, Հայաստանից արտագաղթի հիմնական տեսակը, հատկապես վերջին տարիներին, ժամանակավոր արտագնա աշխատանքի մեկնելն է:

Վիճակագրության պետական վարչությունում չկան տվյալներ, թե որքան մարդ է Հայաստանից մեկնում արտագնա աշխատանքի: Մարդահամարի արդեն հաստատված հարցաթերթիկում, սակայն, կա կետ, որի միջոցով հետագայում հնարավոր կլինի պատկերացում կազմել նաեւ աշխատանքային միգրանտների քանակի մասին:

Արտասահմանում աշխատանքի տեղավորման երեւանյան երեք գործակալությունների տնօրեններն էլ հրաժարվեցին տվյալներ հայտնել իրենց օգնությամբ արտասահման մեկնողների քանակի մասին՝ պատճառաբանելով, թե դա առեւտրային գաղտնիք է:

Միգրացիայի եւ փախստականների վարչությունը վերջերս կառավարությանն է ներկայացրել «Արտագնա աշխատանքների կազմակերպման մասին» օրինագիծը, որով ամրագրվում է, թե պետությունն է իրականացնում այս ոլորտում կարգավորվող գործառույթները:

«Պետությունը քաղաքացու շահն ու իրավունքը պաշտպանելու տեսանկյունից ելնելով, փորձելու է համապատասխան նորմեր, համապատասխան պարտադիր կատարման պահանջներ դնել այն կազմակերպությունների կան անհատ անձանց առջեւ, ովքեր արտագնա աշխատանքային գործունեության ոլորտում գործառույթներ են իրականացնում», - ասաց Գագիկ Եգանյանը:

Ըատ նրա, նոր օրինագծով նախատեսվում է, որ ընկերություններին եւ անհատներին ներկայացվելու է արտոնագրման պահանջ՝ բազմաթիվ պարտադիր կատարման ենթակա նորմերով:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG