Արտահերթ նստաշրջանի այսօրվա նիստում խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած էներգետիկ փաթեթի երկու օրինագծերը՝ «Բաշխիչ ցանցերի մասնավորեցման» եւ «Էներգետիկայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների մասին:
Երկու օրինագծին էլ դեմ են քվեարկել ՀԺԿ֊ի, հայկոմկուսի, Դաշնակցության, «Օրինաց երկրի» պատգամավորները, ինչպես նաեւ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ՍԻՄ֊ական թեւը:
Բէց-երի սեփականաշնորհման նոր օրենքը առավել գրավիչ է դարձնում դրանք հնարավոր գնորդների համար: Այն չի արգելում, որ 4 էլցանցերը մրցույթով կամ ուղղակի վաճառքով գնի մեկ ընկերություն: Իսկ էլեկրաէներգիա արտադրող ձեռնակությունների հնարավոր գնորդներին գրավելու համար «Էներգետիկայի մասին» օրենքից առաջարկվում է հանել 25 տոկոսից ոչ ավելի բաժնետոմսեր ունենալու սահմանափակումը:
Օրինագծերի երեկվա քննարկումների ժամանակ էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանն ասել էր, որ առաջիկա 15 տարվա ընթացքում մեկուկես միլիարդ դոլարի ներդրում է անհրաժեշտ:
«Եթե մենք այսօր չկատարենք համապատասխան քայլեր ներդրումների առումով, ապա կունենանք նաեւ մեկ այլ ճգնաժամ, որը կապված կլինի սարքավորումների ճգնաժամի հետ», - ասել էր էներգետիկայի նախարարը, հավելելով. - «Մենք պետք է պատրաստ լինենք, որ վաղ թե ուշ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է»:
Ռուզան Խաչատրյան, Երեւան