Կենտրոն - Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանն այսօր քննարկեց եւ մերժեց Վազգեն Սարգսյանի իրավահաջորդ Արամ Սարգսյանի ներկայացուցիչ, ռուսաստանցի փաստաբան Օլեգ Յունոշեւի միջնորդությունը «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալ Նաիրի Հունանյանին ազգային անվտանգության նախարարության մեկուսարանից տեղափոխելու մասին:
Մոսկվացի փաստաբանն իր միջնորդությունը հիմնավորել էր ենթադրությամբ, որ ամբաստանյալը 1999 թվականի գարնանն ու ամռանը համագործակցել է ազգային անվտանգության նախարարության աշխատակիցների հետ, եւ կասկածներ կան, որ այսօր էլ այդ համագործակցությունը կարող է շարունակվել:
Դատարանը լսելով կողմերին եզրակացրեց, որ միջնորդությունն անհիմն է: «Քրեական գործի նյութերից, ինչպես նաեւ դատաքննական ցուցմունքներով որեւէ ապացույց չի հետազոտվել այս փուլում, որը վկայեր ամբաստանյալ Նաիրի Հունանյանի եւ ազգային անվտանգության նախարարության համագործակցության մասին», - ասաց դատավոր Սամվել Ուզունյանը:
Յունոշեւն ինքն էլ հաստատեց, որ դա սոսկ ենթադրություն էր, եւ ինքը ավելորդ կասկածները բացառելու նպատակով է նման միջնորդություն ներկայացրել:
Ի դեպ, նաեւ այդ կասկածները փարատելու նպատակով Ազգային ժողովի պատգամավորները ժամանակավոր հանձնաժողով ստեղծեցին եւ սկսեցին ուսումնասիրել, թե արդյո՞ք Նաիրի Հունանյանը որեւէ օժանդակ օգնություն է ստանում մեկուսարանում:
Ըստ նախնական պայմանավորվածության, հանձնաժողովը ստեղծման օրվանից երկու ամիս անց, այսինքն՝ այսօր, կատարած աշխատանքի վերաբերյալ պետք է հաշվետվություն ներկայացներ: Սակայն ժամանակավոր հանձնաժողովի անդամ, պատգամավոր եւ գործով տուժող ճանաչված Գրիգոր Հարությունյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց, որ իրենք նկատի են ունեցել երկու աշխատանքային ամիս, իսկ այդ ժամկետն ավարտվում է աշնանը:
Ըստ Եվրախորհրդին անդամակցելու կապակցությամբ վերցրած պարտավորությունների, այս տարվա հոկտեմբերի 1-ից հանրապետության գրեթե բոլոր կալանավայրերն անցնելու են արդարադատության նախարարության ենթակայության տակ: Սակայն, որոշ աղբյուրների հավաստմամբ, ազգային անվտանգության նախարարության մեկուսարանի հարցը վերջնականապես լուծված չէ: Չի բացառվում, որ այն մնա իր նախկին կարգավիճակում:
Գուցե նաեւ այդ պատճառով այսօր դատարանում ներկա՝ գործով տուժող ճանաչված պատգամավորները, ինչպես նաեւ ԱԺ-ի շենքում սպանված Ռուբեն Միրոյանի եւ Յուրի Բախշյանի իրավահաջորդները, մյուս տուժողների ներկայացուցիչները շարունակում էին պնդել Նաիրի Հունանյանին այլ մեկուսարան տեղափոխելու միջնորդությունը:
Մեղադրող կողմը, սակայն, հայտարարեց, թե իրենք նպատակահարմար չեն գտնում, որ Նաիրի Հունանյանին տեղափոխեն, մանավանդ, որ նախաքննության ընթացքում, նույն պատճառներից ելնելով, գրեթե նույն բովանդակությամբ միջնորդություն էր ներկայացվել, եւ Նաիրի Հունանյանին 1999թ. դեկտեմբերի 7-ից մինչեւ 2000թ. հունվարի 7-ը պահել են ներքին գործերի նախարարության թիվ մեկ քննչական մեկուսարանում: Այդ ընթացքում որեւէ արդյունք ձեռք չի բերվել, եւ նախաքննության մարմինը Հունանյանին հետ է տեղափոխել:
Ներքին գործերի նախարարությունն էլ նպատակահարմար չի համարում Նաիրի Հունանյանի տեղափոխությունը, որովհետեւ՝ նախ, թիվ մեկ քննչական մեկուսարանում կալանավորների եւ դատապարտյալների հաղորդակցվելը լիովին բացառելը կապված է մեծ դժվարությունների հետ, բավարար պայմաններ չկան նրանց արտաքին աշխարհից զերծ պահելու համար: Բացի այդ, նկատի ունենալով հեռավորությունը, դժվար է երաշխավորել ամբաստանյալի անվտանգությունը՝ թիվ մեկ մեկուսարանից դատարան տեղափոխելիս:
Դատական հաջորդ նիստը կկայանա հուլիսի 25-ին:
Կարինե Քալանթարյան, Երեւան