Մատչելիության հղումներ

Հայ կանանք մարմնավաճառությամբ են զբաղվում Միացյալ Արաբական էմիրություններում եւ Թուրքիայում


Ժնեւ («ֆրանս Պրես» գործակալություն) - Ամեն տարի հարյուրավոր կանայք լավ կազմակերպված հավաքագրման ցանցերի միջոցով Հայաստանից մեկնում են Միացյալ արաբական էմիրություններ եւ Թուրքիա՝ մարմնավաճառությամբ զբաղվելու, - ուրբաթ օրը Ժնեւում հայտնել է Միգրացիայի համաշխարհային կազմակերպությունը (ՄՀԿ):

ՄՀԿ-ի նոր ուսումնասիրության համաձայն, կանայք իրենց տներից հեռանում են, հիմնականում, գործազրկության պատճառով: Սակայն դրան նպաստում են բարձր պահանջարկը նպատակակետ երկրներում, ինչպես նաեւ ակնկալվող եկամուտները եւ այն փաստը, որ «ցածր աշխատավարձ ստացող պաշտոնյաները հակված են աչք փակելու կամ կեղծելու ճամփորդական փաստաթղթերը՝ փողի դիմաց»:

Վերջերս ՄԱԷ-ից եւ Թուրքիայից վերադարձած 59 կանանց հարցման վրա հիմնված հետազոտությունը նշում է, որ կանանց 49 տոկոսն ասել են, որ զբաղվել են մարմնավաճառությամբ:

«Բոլոր հարցվածներն ասել են, որ մեկնել են Թււրքիա (2/3-ը) եւ ՄԱԷ (1/3-ը) աշխատանք որոնելու», - ասված է ՄՀԿ-ի զեկույցում:

«Հարցվածների 60 տոկոսն ասել է, որ Հայաստանից մաքսանենգ ճանապարհով արտագաղթը նվազեցնելու եւ կանխելու
ամենաարդյունավետ միջոցը աշխատատեղերի բացումը կլինի», - ասում է զեկույցը:

Հավաքրումը երկու ձեւով է տեղի ունենում: Առաջին դեպքում այն սկսվում է հարեւանից, ընկերոջից կան ծանոթից, որը կատարում է տեղում հավաքագրողի դերը եւ կապեր ունի արտասահմանյան գործատուի հետ:

Երկրորդ դեպքում հավաքագումն իրականացնում են միջնորդները, ասենք, արտասահմանյան ուղեւորություններ կազմակերպողները կամ մարդիկ, ովքեր ներկայանում են որպես արտասահմանում աշխատանքով ապահովելու ունակ գործակալներ:

Ուսումնասիրության մեջ ասվում է նաեւ, որ թեեւ Հայաստանի քրեական օրենսգրքում նախատեսված են մարդկանց մաքսանենգությանն առնչվող որոշ հանցանքներ, թերություններ ու բացեր կան ինչպես օրենսդրության մեջ, այնպես էլ դրա կիրարկման գործում:

«Առայժմ ներկայացվել է միայն մեկ մեղադրանք, ու թեեւ տուժողների մեջ եղել են անչափահասներ, դատավճիռը մեղմ է եղել», - ասված է ՄՀԿ-ի զեկույցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG