Մատչելիության հղումներ

Հայաստանի կառավարությունը նոր դրամաշնորհ կստանա Եվրոպական Հանձնաժողովից


Եվրոպական Հանձնաժողովը եւ Հայաստանի կառավարությունը հուլիսի 6-ին ստորագրել են «Պարենային ապահովության ծրագրի իրականացման փոխըմբռնման հուշագիր», ըստ որի Հայաստանին տրամադրվելու է 9.5 մլն եվրոյի դրամաշնորհ, ասված է ԵՀ-ի երեւանյան գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

Դրամաշնորհը ծախսվելու է նպատակային ուղղություններով, որոնք արտացոլվում են ՀՀ գյուղատնտեսության, սոցիալական ապահովության նախարարությունների, կադաստրի կոմիտեի եւ ազգային վիճակագրության բյուջերենով նախատեսված միջոցառումներն ու ծրագրերը:

Եվրոպական Հանձնաժողովի կողմից կայուն ֆինանսավորման ներքո Հայաստանի կառավարությունը բարեխումներ է իրականացնում գյուղատնտեսության, հողի շուկայի, տեղեկատվական համակարգերի եւ սոցիալական ոլորտներում:

Դրամաշնորհը տրամադրելու է երկու մասնաբաժնով՝ համապատասխանաբար 5,0 եւ 4,5 մլն եվրո: Դրանցից առաջինը կարող է տրամադրվել օգոստոսի երկրորդ կեսին, երկրորդը՝ դեկտեմբերին, երբ կառավարությունը կկատարի ծրագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG