«Կայունությունը որպես բարգավաճման առաջնային պայման» բանաձեւի շուրջ մտորելով, «Առավոտ» թերթն այսօր փորձում է ներկայացնել, թե ինչպիսի կայունություն է իրականում ակնկալում Հայաստանի իշխանությունը: «Թվում է, թե ավելի մեծ կայունության մասին, քան այսօր է, նախագահին չարժե էլ երազել», - նշում է խմբագրականը: - «Հայաստանում չկա եւ մոտ ապագայում էլ չի լինի լուրջ եւ ազդեցիկ ընդդիմություն, որն ի վիճակի է դույզնինչ սասանել իշխանավորների աթոռները: Քաղաքական ուժերի մեծ մասը մեծ խանդավառությամբ ծառայում է Քոչարյանին, խորհրդարանն ընդունում է նրան հաճո օրենքները, գործարարների մեծ մասը նվիրված են նրան հոգով, մարմնով, եւ ամենակարեւորը՝ ֆինանսներով»: Բայց, «Առավոտ»-ի հավաստմամբ, նախագահ Քոչարյանը ձգտում է այնպիսի կայունության, ինչպիսին է Չինաստանում կամ Թուրքմենստանում: Կայունություն, «որի ժամանակ չկա որեւէ քաղաքական ընդդիմություն, ազատ մամուլը իշխանության նյարդերի վրա չի ազդում, եւ ընդհանրապես գոյություն չունեն ժողովրդավարական ինստիտուտներ»:
Ընդհանուր առմամբ, վերջին շրջանում նկատելի է, որ ընդդիմադիր մամուլը ավելի ու ավելի հաճախ է իրար կողքի դնում «իշխանություն» եւ «ահաբեկչություն» բառերը: «Ազգ» թերթի խմբագիրը «Հոկտեմբերի 27»-ի գործի առնչությամբ նման ձեւակերպումները միանգամայն համարժեք է համարում «Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Նաբիեւի հայտարարությանը, թե Ղարաբաղն ահաբեկչության կենտրոն է»: Խմբագրի հայացքով, «Հոկտեմբերի 27»-ի դատավարության արտադատարանական այս շահարկումը հետզհետե վտանգավոր է դառնում եւ սպառնում է Հունանյանի եւ նրա ոճրախմբի քստմնելի գործը շարունակել եւ լրումին հասցնել»:
Այսօր մամուլի առաջին գծում է եւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի շուրջ բանավեճը: «Ազգ»-ի անդրադարձում ընդգծված է.- «Առանձցքային եւ ամենավիճահարույց հարցերը՝ թե ինչո՞ւ պետք է քաղծառայության խորհրդի անդամներին նշանակի հանրապետության նախագահը, ի՞նչ կառույց է ընդհանրապես այս խորհուրդը, նրա անդամները, ի՞նչ պաշտոններ են՝ քաղաքացիակա՞ն, թե՞ հայեցողական, եւ արդյոք գերլիազորություններ չե՞ն տրվում խորհրդին, մնում են անպատասխան»: Ազգային ժողովում կարծիքների հիմնական բախումը սպասվում էր այսօր: Դրան ընդառաջ «Ազգ»-ի մեկնաբանն արձանագրել է. «Պատգամավորների մեծ մասի դիրքորոշումը բացասական է, եւ եթե նույն իրավիճակը պահպանվի, ապա դժվար թե կառավարությանը հաջողվի 66 ձայնով նախագիծն անցկացնել: Թերեւս դա նկատի ունենալով էլ գործադիրը տեղեկանք չէր ներկայացրել, որ նախագծի ընդունումը բյուջեում փոփոխություն է նախատեսում, ինչի դեպքում կպահանջվեր ողջ խորհրդարանի ձայների կեսը, այն դեպքում, երբ խորհրդի կազմումը բյուջեին 150 մլն դրամ կարժենա»:
«Հայկական ժամանակ» թերթում պատկերվում է, որ հիշյալ «օրենքի նախագծի նկատմամբ իրենց խիստ բացասական վերաբերմունքն են արտահայտում ՀԺԿ-ն, կոմունիստները, «Իրավունք եւ միաբանություն»-ը: Մյուսները, ամենայն հավանականությամբ, կողմ կքվեարկեն նախագծին, եւ այն կընդունվի»: «Հայկական ժամանակ»-ի հրապարակումների առանձքում է մնում պնդումը, թե այս օրենքը հակասահմանադրական է եւ միանշանակ ընդլայնում է նախագահ Քոչարյանի լիազորությունները:
«Մասնագետ իրավաբանի համար դժվար չէ կառչել օրենքի նախագծի այս կամ այն դրույթից եւ ապացուցել, որ կան որոշակի հակասություններ գործող Սահմանադրության եւ այդ նախագծի միջեւ, սակայն», - շեշտադրել է «Հայոց Աշխարհ»-ի տեսաբանը, - «եթե իրականում առկա է համակարգային բարեփոխումների խնդիրը տեղից շարժելու ձգտում, ապա Սահմանադրության ու ներկայացվող օրինագծի միջեւ ի հայտ բերված հակասությունները ցուցադրելու եւ հայտնագործություն արած մանկան նման աղմկելու փոխարեն, երկրի ճակատագրով մտահոգ ուժերն ու գործիչները սովորաբար ներկայացնում են տվյալ փաստաթղթի այլընտրանքը»: Եթե դա չկա, ուրեմն, ըստ տեսաբանի, ժողկուսակցությունն ու մյուսները «զբաղված են ոչ թե օրենսդրական գործունեությամբ, այլ համակարգային բարեփոխումների գործընթացը կասեցնելուն ուղղված քաղաքական պայքարով»: Թե ինչու՝ «Հայոց Աշխարհ»-ում մատուցվում է այսպես. - «Եթե ընդունվի «Քաղաքացիական ծաառայության մասին» օրենքը, եւ քաղաքական գործունեությունը սահմանազատվի տնտեսական գործունեությունից, իսկ վերջիններս՝ պետական ծառայությունից, ապա ՀԺԿ-ական պաշտոնյաները կզբաղվեն իրենց գործով եւ կուսակցական տանիքի կարիք չեն զգա, իսկ ՀԺԿ-ի անդամ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտները սեփական բիզնեսի հաջողությունը չեն պայմանավորի հարազատ կուսակցության քաղաքական աջակցությամբ»:
«Ժամանակ» թերթում այսօր կանխատեսված է՝ «ավելի հավանական է, որ միասնական դիրքորոշում «Միասնություն» դաշինքը չընդունի, եւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը դառնա դաշինքի հերթական ու լուրջ հակասության, անգամ վերջնական փլուզման պատճառ: Դա էլ իր հերթին կարող է խորհրդարանում քաղաքական վերաձեւումների հանգեցնել»: «Ժամանակ»-ում այսօր սահմանում կա նաեւ, թե «քաղաքական ուժերի տրոհվածության պատճառը ոչ այնքան սկզբունքների, գաղափարների, ծրագրերի միջեւ եղած անջրպետներն են, որքան զուտ կուսակցական էլիտային բնորոշ եւ ոչ մի կերպ չհաղթահարվող ամբիցիաները»:
Օրերս տարածված հաղորդագրությունից, թե «աջ ազատական ուժերի միությունը եւ ՀՀՇ-ն մտադիր են ստեղծել միասնական դաշինք՝ նախապատրաստվելու 2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին», «Երկիր»-ի մեկնաբանը բխեցրել է. - «Դա նշանակում է, որ արդեն այժմ ծրագրվում է քարոզչական լայն աշխատանք՝ կենտրոնում ունենալով արցախյան հակամարտության բուռն շահարկումը... Շարունակաբար կրկնվելու է այն թեզը, թե քանի դեռ չի լուծվել խնդիրը, Հայաստանը կշարունակի մնալ ճգնաժամային վիճակում»:
«Արդյո՞ք այս նոր իշխանության օրոք էլ Արցախը խանգարում է Հայաստանի սոցիալ-տնտեսական առաջընթացին: Պատասխանը բացասական է», - գրում է մեկնաբանը: - «Հայաստանը դատարկվում է ոչ թե նրա համար, որ Արցախի հարց կա, այլ այն պատճառով, որ երկրի կառավարման համակարգը մեկուսացած է ժողովրդից: Այն գերազանցապես գործում է իր համար... Ժողովուրդը ինքնահոսի մատնված զանգված է... Առկա համակարգը կյանքի են կոչել հհշականները, որոնց մտահղացմամբ երկրի նախագահն օժտված է անսահմանափակ լիազորություններով, ոչնչի համար անձնական պատասխանատվություն չի կրում, բայց ձեռքում ամուր պահում է երկրի կառավարման բոլոր սանձերը», - կապում է «Երկիր»-ը: - «Այժմ, երբ խոսք կա սահմանադրական փոփոխությունների մասին, մենք պետք է նախեւառաջ արմատապես վերանայենք մեկ անձին նման լիազորություններ առանձնաշնորհելու իրողությունը... Երբ բոլորը հույսը կապում են մեկի հետ, երկրում պետական հարցերում առաջանում է զանգվածային անպատասխանատվության մթնոլորտ»:
Վաչե Սարգսյան