Մատչելիության հղումներ

Ճապոնացի գործարարները ծանոթացել են հարակովկասյան երկրներում ներդրումային հնարավորություններին





Տոկիոյում երեկվանից գործում է ճապոնական ՋԵԹՌՕ ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված Հարավային Կովկասի երեք երկրների 135 ընկերությունների արտադրանքը ներկայացնող համատեղ հնգօրյա ցուցահանդեսը, որի շրջանակներում այսօր անցկացվեց հարավկովկասյան երկրներում ներդրումների հնարավորությունների քննարկմանը նվիրված սեմինար:

Սեմինարում Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումները ներկայացրել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Ներդրումային ու մակրոտնտեսական ցուցանիշները ճապոնացի գործարարներին ներկայացրել է արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանը, իսկ Զարգացման հայկական գործակալության տնօրեն Հայկ Մովսիսյանը պատմել է մեր երկրում ներդրումային հնարավորությունների, գործող հարկային քաղաքականության մասին:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Հայաստանի պատվիրակության անդամ, արդյունաբերության եւ առեւտրի նախարարության արտահանումների վարչության պետ եւորգյանը, ցուցահանդեսում Հայաստանը ներկայացնում են 55 ընկերություն: Դրանց մի մասը ներկայացված է ոչ թե ապրանքներով, այլ կատալոգների եւ բրոշյուրների միջոցով: Ֆիզիկապես ներկայացված է Հայաստանյան 12 ընկերությունների՝ Երեւանի կոնյակի գործարանի, «րեյթ Վալի» ընկերության, «Սարդարապատ»-ի, «Նոյակ»-ի, «րանդ Տոբակո»-յի, «Հերմես»-ի, Արտաշատի պահածոյի գործարանի, «Վեդի Ալկո»-յի եւ այլ ձեռնարկությունների արտադրանքը:

Նախարարության պաշտոնյայի խոսքերով, այսօր ներդրումների մասին խոսելը դեռեւս վաղ է. խոսքը սոսկ առաքումների, սկզբնական գործարար կապեր հաստատելու մասին է: Մի շարք ընկերություններ արդեն բանակցություններ են վարում, եւ, նրա կարծիքով, ճապոնացիներին պետք է հետաքրքրեն հատկապես հայկական կոնյակն ու գինին:

Հայաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարության պաշտոնյան չկամեցավ ներկայացնել իր անձնական տեսակետը հարավկովկասյան երկրների համատեղ ցուցահանդեսի հնարավոր քաղաքական նշանակության վերաբերյալ:


Արամ Վանեցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG