Մատչելիության հղումներ

Երեւանում բացվեց «Համաքրիստոնեական մշակույթ» հոգեւոր երաժշտության միջազգային փառատոնը


«Սա բացառիկ երեւույթ է ոչ միայն Հայաստանի համար, այլեւ համաշխարհային մշակութային կյանքում», - ասաց Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարությունների շրջանակներում կիրակի երեկոյան մեկնարկած «Համաքրիստոնեական մշակույթ» հոգեւոր երաժշտության միջազգային
փառատոնի կազմակերպիչ եւ գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստամյանը:

Փառատոնին մասնակցում են հոգեւոր երաժշտական համույթներ Բուլղարիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Հունաստանից: Ստեփան Ռոստամյանի խոսքերով, առաջին անգամ Հայաստանում իրենց արվեստը կներկայացնեն առաքելական քույր եկեղեցիների պատրիարքարանների աշխարհահռչակ երգչախմբերը:

Ըստ Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Խորեն Պալյանի, փառատոնը հիանալի հնարավորություն է ընձեռում ներկայացնելու «աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկը եւ միակը, որը կարողացել է իր հոգեւոր երաժշտությունը՝ ձուլված զուտ ազգային նկարագրով, ի գին արյան եւ ամեն տեսակի զոհողությունների, 15 դարերի ընթացքում պահել մաքուր, անաղարտ, անապական»:

Փառատոնի շրջանակներում երկուշաբթի օրը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում բացվեց «Քրիստոնյա աշխարհի երաժշտական կանոնական ավանդույթները» միջազգային գիտաժողովը: «Սա առաջին գիտաժողովն է Հայաստանում, որ նվիրված է զուտ հոգեւոր երաժշտությանը», - ասաց գիտաժողովի համադրող Աննա Արեւշատյանը: Մասնակիցների թվում են գիտանականներ Հունաստանից, Բուլղարիային, Մեծ Բրիտանիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, այլ երկրներից: իտաժողովը, ըստ Աննա Արեւշատյանի, հնարավորություն է տալիս միջազգային մակարդակով ներկայացնելու հայ հոգեւոր երգարվեստը, որ կարեւոր տեղ ունի համաքրիստոնեական մշակույթում:


այանե Դանիելյան եւ Աշոտ Ադամյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG