Մատչելիության հղումներ

ՍԻՄ-ը մշակում է արտակարգ տնտեսական դրություն մտցնելու մասին օրինագիծ





«Մի շարք օբեկտիվ ցուցանիշներից ելնելով, երկրում, անկախ նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամքից, պետք է մեխանիկորեն սկսվի արտայարգ դրություն՝ սոցիալ-տնտեսական արտակարգ դրություն: Դա ոչ մի կապ չունի քաղաքական արտակարգ դրության կամ ռազմական դրության հետ», ասում է ՍԻՄ («Սահմանադրական իրավունք» միության) նախագահ Հրանտ Խաչատրյանը:

ՍԻՄ-ում ներկայումս աշխատում են արտակարգ տնտեսական դրույթան մասին մի օրինագծի վրա, որը լայն քննարկումներից հետո ծրագրում են ներկայացնել Ազգային Ժողով:

ՍԻՄ-ի նախագահի խոսքերով, օրինակ, երբ բյուջեն 70 տոկոսով չի կատարվում, այդ դեպքում ինչո՞վ հիմնավորված չէ, որ երկրում պետք է տնտեսական արտակարգ դրություն մտցնելը, ինչը կենթադրեր «պետական կառավարման ուժեղացում՝ հիմնականում մենաշնորհային ոլորտներում: Խոսքը վերաբերում է հացամթերքի, բենզինի, ալկոհոլի ներկրմանը»:

Հրանտ Խաչատրյանը համոզված է, որ այդ օրենքը կունենա նաեւ կանխարգելիչ իմաստ: Այսինքն պարտադիր չէ, որ այն անպայման կիրառվի: Բայց, ըստ Հրանտ Խաչատրյանի, «երբ երկրի ղեկավարությունը կամ նույնիսկ վերնախավը, որը ըստ էության չի կառավարում, չի ղեկավարում երկիրը, այլ օգտվում է այդ լծակներից, իմանա, որ այդպիսի բաներ կան եւ արտակարգ դրություն է մտցվելու, զուտ սեփական շահերից ելնելով, նրանք պետք է ձգտել չհասցնել երկիրը այն ներքեւի սահմանին, որը ենթադրում է արտակարգ տնտեսական դրություն»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG