Ըստ այսօրվա դատական նիստում մեղադրող Մարտիրոսյանի հարցերին տված պատասխանների, ՊԱԿ-ի (խորհրդային Պետական անվտանգության կոմիտեի) հետ «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալ Նաիրի Հունանյանը սկսել է առնչվել1988-ի փետրվար-մարտ ամիսներից: Առնչությունները գաղտնի չեն եղել, դրանց մասին նա պատմել է իր ընկերներին, որոնցից հիշատակեց Հովակ Հովակիմյանին, Գագիկ Սահակյանին, իսկ երբ 1988-ի փետրվարի 19-ին ՊԱԿ-ի ներկայացուցիչները ֆակուլտետի ակտիվին առաջարկել են հաջորդ՝ Ղարաբաղյան շարժման առաջին հանրահավաքի օրը դուրս չգալ ցույցի, «ներկա են եղել Արմեն Դավթյանն ու Ալիկ Հարությունյանը»:
ՊԱԿ-ի աշխատակիցների հետ շփման սկզբնական փուլում, ինչպես հայտարարեց Նաիրի Հունանյանը, փորձել են իր վրա գաղափարական ազդեցություն գործել, իսկ այնուհետեւ արվել են հավաքագրելու փորձեր, որոնք, ամբաստանայալի պնդմամբ, որեւէ արդյունք չեն ունեցել: ՊԱԿ - Նաիրի Հունանյան հարաբերություններում եղել է նաեւ վերջինիս կողմից խմբագրված «Դաշինք» թերթի բովանդակությունը անվտանգության մարմիների հետ համաձայնեցնելու առաջարկը, սակայն, ամբաստանյալի վկայությամբ, այդ հարցով եւս համաձայնություն ձեռք չի բերվել:
Նաիրի Հունանյանը պնդում է նաեւ, թե ինքը ՊԱԿ-ին որեւէ տեղեկատվություն չի փոխանցել եւ պահանջել է, որ անվտանգության մարմինների աշխատակիցների հետ իր «հանդիպումները հրապարակային բնույթ կրեն»:
Դատական հաջորդ նիստում մեղադրող կողմը շարունակելու է հարցաքննել Հունանյանին:
Արմեն Զաքարյան