Ազգային ժողովի այսօրվա նիստում, ստանալով 46 կողմ, 2 դեմ եւ 3 ձեռնպահ ձայն, կենսաթոշակների բարձրացմանը վերաբերող ՀՅԴ խմբակցության նախաձեռնությամբ ներկայացված օրինագիծը տապալվեց: Քանի որ այն ենթադրում էր մասնակի բյուջետային փոփոխություններ, ապա ընդունվելու համար այն պետք է հավաքեր Ազգային ժողովի բոլոր անդամների (131) ձայների կեսից ավելին: Քվեարկությանը մասնակցածների թիվն էր անհրաժեշտից ցածր:
Բոյկոտողները, փաստորեն, կառավարամետ «Միասնություն» խմբակցության եւ «Հայաստան» խմբի պատգամավորներն էին, քանի որ խորհրդարանի մյուս խմբերն ու խմբակցությունները կողմ էին քվեարկել:
Երեկվա նիստում, երբ քննարկվում էր այսօր մերժված օրինագիծը, դրան դեմ հանդես էր եկել կառավարության ներկայացուցիչը, ասելով, որ կենսաթոշակների բարձրացումը ներկա պայմաններում իրատեսական չէ:
Ռուզան Խաչատրյան՝ Երեւան