Մատչելիության հղումներ

Հարավկովկասյան երկրների կոմունիստները միավորվում են


Հունիսի 2-ին Հայաստանի ,Վրաստանի եւ Ադրբեջանի Կումունիստական կուսակցությունների ներկայացուցիչները հանդիպել են այս 3 երկրների սահմանագծին գտնվող Կարմիր կամուրջ կոչվող տեղանքում եւ, ինչպես հաղորդվում է, հիմնադրել են ոչ քաղաքական՝ «Կամիր կամուրջ» կազմակերպությունը: Այդ կազմակերպությունը, որն ունենալու է իր դրոշը, օրհներգն ու զինանշանը, նպատակ է հետապնդելու վերականգնել հարավկովկասյան ազգերի հարաբերությունները եւ կանխել նոր հակամարտությունները տարածաշրջանում:

Դժվար է պատկերացնել, թե ինչպես են այդ նպատակներին աջակցելու հատկապես Վրաստանի կոմունիստները, որոնք, ի տարբերություն Հայաստանի եւ Ադրբեջանի իրենց գաղափարակիցների, ներկայացված չեն Վրաստանի խորհրդարանում:

Հայաստանի կոմունիստների պատվիրակությունը, որում ընդգրկված են եղել տվյալ տարածքի սահմնանամերձ գոտիների շրջկոմների քարտուղարները, այդ հանդիպման ժամանակ գլխավորել է Հայաստանի կոմկուսի կենտկոմի քարտուղար Լեոնիդ Հակոբյանը:

Լեոնիդ Հակոբյանը կուսակցական եւ պետական պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել դեռեւս խորհրդային տարիներին, իսկ անկախության հռչակումից հետո անփոփոխ կերպով ընտրվել է խորհրդարանի կազմում: Նա նաեւ գործող խորհրդարանի պատգամավոր էր, սակայն, վայր էր դրել իր լիազորությունները, երբ 2000 թ. փետրվարին նշանակվել էր քաղաքաշինության նախարար վարչապետ Արամ Սարգսյանի կաբինետում: Իսկ մոտ մեկ տարի անց նրան այդ պաշտոնում փոխարինեց Դաշնակցության ներկայացուցիչ Դավիթ Լոքյանը:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG