Մատչելիության հղումներ

Շարունակվում է Գարեգին Բ Կաթողիկոսի այցը ԱՄՆ Արեւելյան թեմ


Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը շարունակում է իր այցը ԱՄՆ Արեւելյան թեմ։ Մայիսի 23-ին Կաթողիկոսը Վաշինգտոնից ժամանել է Նյու Յորք, ուր գտնվում է ԱՄՆ Արեւելյան թեմի Սբ. Վարդան գլխավոր եկեղեցին։ Մայիսի 24-ին Կարդինալ Սփելմեն կոչվող հոգեւոր կենտրոնում, Գարեգին Բ Վեհափառը հադիպում է ունեցել թեմի հոգեւորականների հետ։


Կոնգրեսում հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնը ողջունում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Մայիսի 23-ին Ամենայն Հայոց կաթողիկոսը Սպիտակ Տանը հանդիպել է նախագահ Ջորջ Բուշին: Վեհափառ Հայրապետը հանդիպումներ է ունեցել նաեւ Կոնգրեսի ներկայացուցիչների տան անդամների եւ սենատորների հետ:

Հրայր Թամրազյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG