Մատչելիության հղումներ

Հավաքական անվտանգության անդամ երկրները պայքարելու են ահաբեկչության դեմ


Այսօր ԱՊՀ հավաքական անվտանգության պայմանագրի անդամ երկրների նախագահները, երեւանյան գագաթաժողովի ավարտից հետո, հրապարակեցին հայտարարություն բազմաբեւեռ աշխարհի ձեւավորմանը նպաստելու իրենց ծրագրի մասին: Անվերապահ աջակցություն հայտնելով Միավորված Ազգերի Կազմակերպությանը, Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի նախագահները հայտարարության մեջ շեշտում են, որ ՄԱԿ-ը պետք է լինի միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման հիմնական մեխանիզմը:


Կհանդիպենք վաղը:



Փաստաթղթում ընդգծված է, որ միջազգային ահաբեկչությունը եւ ծայրահեղականությունը նոր մարտահրավերներ են նետել համաշխարհային եւ տարածաշրջանային անվտանգությանը: Ահաբեկչությունը եւ ծայրահեղականությունը, համագործակցության մեջ մտնելով կազմակերպված հանցագործ աշխարհի հետ, խոչընդոտում են ժողովրդավարական գործընթացների զարգացմանը: Այդ խմբերը հեռահար ծրագրեր ունեն, այդ թվում նաեւ՝ տարբեր երկրներում իշխանության ապօրինի զավթում, ներքաղաքական իրադրության ապակայունացում, նշված է Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ երկրների հայտարարության մեջ:

Փաստաթուղթը հիմնավորվում է Միջինասիական տարածաշրջանի անվտանգության ապահովման նպատակով ՀԱՊ արագ արձագանքման հատուկ ուժերի ստեղծման անհրաժեշտությունը: Աֆղանստանն առանձնացվում է իբրեւ հակահաբեկչական պայքարի թիրախ: Ինչպես վկայում է Երեւանյան փաստաթուղթը, Աֆղանստանում լարվածության օջախի վերացման գործում ՀԱՊ երկրները պատրաստվում են սերտորեն համագործակցել միջազգային համայնքի հետ:

ՀԱՊ անդամ երկրների ղեկավարները նշում են, որ մտադիր են ուժեղացնել համագործակցությունը արտաքին քաղաքական գերատեսչությունների, իրավապահ մարմինների եւ հատուկ ծառայությունների միջեւ, ինչպես նաեւ համաձայնեցնել ազգային օրենսդրությունները ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի բնագավառում:

Այսօր ՀԱՊ անդամ երկրների ղեկավարները, բացի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից, մեկնեցին երեւանից: Վաղը Բելառուսի ղեկավարը սկսում է իր առաջին պաշտոնական այցը Հայաստան:

Հրայր Թամրազյան՝ Պրահա, Հրաչ Մելքումյան՝ Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG