Ռուսաստանի եւ ՀԱՊ անդամ մյուս նախկին խորհրդային չորս հանրապետությունների ղեկավարները այսօր ժամանեցին Երեւան՝ մասնակցելու ԱՊՀ ռազմական դաշինքի վաղը բացվող գագաթնաժողովին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «Զվարթնոց» օդանավակայում դիմավորեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Քոչարյանը դիմավորում է Պուտինին:
Երկու նախագահները առաձնազրույց ունեցան Վլադիմիր Պուտինի ժամանումից անմիջապես հետո:
Ավելի վաղ վայրէջք էին կատարել Ղրղզստանի նախագահ Ասկար Ակաեւի եւ Տաջիկստանի նախագահ Էմամալի Ռախմոնովի ինքնաթիռները: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ժամանել էր երեկ՝ պաշտոնական այցով: Իսկ օրվա վերջում ժամանեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Ըստ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության, Պուտինն ու Քոչարյանը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարները, Հավաքական անվտանգության խորհրդի՝ վաղը բացվող նստաշրջանի օրակարգը, ինչպես նաեւ հունիսին Մինսկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովում քննարկվելիք հարցերը: Հանդիպմանը քննարկվել է նաեւ ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը:
Ըստ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Պրիխոդկոյի, Երեւանում Վլադիմիր Պուտինը առանձնահանդիպումներ կունենա նաեւ Ղազախստանի եւ Ղրղզստանի նախագահների հետ:
Հավաքական անվտանգության պայմանագրի խորհրդի մեկօրյա նիստը կբացեն պաշտպանության նախարարները եւ արտգործնախարարները: Այնուհետեւ կհանդիպեն միայն նախագահները, որից հետո նստաշրջանը կանցկացվի արդեն ընդլայնված կազմով: Նախատեսվում է, որ օրվա երկրորդ կեսին նախագահները կստորագրեն քաղաքական հայտարություն: Կընդունվեն Կենտրոնական Ասիայում արագ արձագանքման զորքերի ստեղծմանը, հավաքական անվտանգության ընդհանուր համակարգի շրջանակներում տարածաշրջանային ուժերի ձեւավորման կարգին եւ գործունեությանը վերաբերող կոնկրետ որոշումներ: Նախատեսվում է նաեւ, որ Ռուսաստանը Բելառուսի եւ Հայաստանի հետ ստեղծելու է տարածաշրջանային անվտանգության համակարգեր:
Հայաստանն ու Բելառուսը արագ արձագանքման ուժերին չեն մասնակցի: Փոխարենը՝ Մոսկվան եւ Երեւանը կստեղծեն համատեղ զորախումբ, որը պետք է ուժեղացնի պայմանագրի հարավկովկասյան ուղղությունը:
1992 թվականին, Հավաքական անվտանգության պայմանագիրը ստորագրել էին ԱՊՀ 12 երկրներից 9-ը: Դրանցից երեքը՝ Ադրբեջանը, Վրաստանը եւ Ուզբեկստանը հետագայում հրաժարվեցին երկարաձգել պայմանագիրը՝ պատճառաբանելով, թե կառույցն անարդյունավետ է եւ վերահսկվում է Մոսկվայի կողմից:
Ռուսաստանի հայտնի քաղաքական վերլուծաբան Անդրանիկ Միհրանյանը «Ազատություն» ռադիակայանի թղթակցին ասել է, որ Պուտինի վարչակազմը ԱՊՀ երկրների նկատմամբ ընտրել է ավելի «տարբերակված» ու «իրատեսական» քաղաքականություն եւ այլեւս ճնշում չի գործադրելու նորանկախ այն երկրների վրա, որոնք չեն ցանկանում զարգացնել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ: Փոխարենը, Կրեմլն իր ջանքերն ուղղում է ՀԱՊ-ի՝ ավելի ռուսամետ անդամների վրա:
Հրաչ Մելքումյան