Այսօր «Թուրքիշ Դեյլի Նյուզ» թերթը, վկայակոչելով անանուն դիվանագիտական աղբյուրներ, գրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հունիս ամսին Ժնեւ քաղաքում կստորագրեն Ղարաբաղյան կարգավորման նախնական մի համաձայնագիր: Իսկ վերջնական համաձայնագրի ստորագրումն, ըստ թուրքական թերթի, կարող է հետաձգվել մինչեւ աշուն:
«Թուրքիշ Դեյլի Նյուզ»-ը ներկայացնում է նաեւ սպասվող համաձայնագրի որոշ մանրամասներ: Թուրքական թերթը հայտնում է, որ Ղարաբաղին տրվելու է «ինքնավարություն բարձր, անկախությունից ցածր» կարգավիճակ: Թուրքական պաշտոնական աղբյուրներն, ըստ թերթի, ենթադրում են, որ Ղարաբաղյան հարցի կարգավորումը Անկարային հնարավորություն կտա նոր մոտեցումներ մշակել հայ-թուրքական հարաբերությունների համար, քանի որ այդ հիմնահարցը Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների նորմալացման երկու խոչընդոտներից մեկն է: Մյուս խոչընդոտը, ինչպես հայտնում է թուրքական թերթը, հայկական ցեղասպանության խնդիրն է:
Արմեն Դուլյան