Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի հանձնաժողովին է ներկայացվել «Հոկտեմբերի 27֊ի գործի քննության ընթացքում ոճրագործների պահպանությունն իրականացնող մարմինների գործունեության օրինականության մասին» Ազգային ժողովին տեղեկանք -եզրակացություն տալու նպատակով ժամանակավոր պատգամավորական հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը:
Նախաձեռնության հեղինակները ՀԺԿ֊ի եւ «Հայաստան» խմբի պատգամավորներն են: «Միասնություն» դաշինքի հանրապետական թեւը, ինչպես հայտնի է, չպաշտպանեց այս նախառեձնությունը:
Ներկայացված նախագիծը ամրագրում է ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման նպատակը, խնդիրները, իրավասությունները, ինչպես նաեւ կազմավորման ձեւը: Ըստ դրա, ստեղծվելիք հանձնաժողովը պետք է պարզի մեկուսարաններում եւ դատարանի շենքում «Հոկտեմբերի 27»֊ի գործով ամբաստանյալների պահպանությունն իրականցնող մարմինների, պաշտոնատար անձանց գործողությունների օրինականությունը, Նաիրի Հունանյանին ազգային անվտանգության մեկուսարանում պահելու օրինականության եւ նպատակահարմարության հարցը, ինչպես նաեւ՝ թե ինչ միջոցներ են ձեռնարկվել մեկուսարանում կալանավոր Նորայր Եղիազարյանի մահվան կապակցությամբ (որը, ինչպես հաղորդվել է, մահացել էր անցյալ տարվա օգօստոսին՝ էլեկտական հոսանքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով):
Ժամանակավոր հանձնաժողովն, ըստ նախագծի, իրավունք ունի ծանոթանալ քրեական գործով ձերբակալված եւ կալանավորված անձանց պահպանությունն ու տեղափոխությունը կարգավորող բոլոր նորմատիվ իրավական ակտերին, անարգել մուտք գործել մեկուսարանների եւ դատարանների այն տարածքները, որտեղ պահվում են ամբաստանյալները, ծանոթանալ «Հոկտեմբերի 27»֊ի գործով ձերբակալված եւ կալանավորված անձանց տեսակցությունների, ինչպես նաեւ նրանց համար ծանրոցներ, սննդամթերք, հագուստ եւ այլ առարկաներ ընդունելու հետ կապված գործողությունների փաստաթղթային ձեւակերպումներին, մեկուսարանի աշխատակիցներից պարզաբանումներ եւ տեղեկատվություն ստանալ համապատասխան նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման վիճակի մասին:
Առաջարկվում է հանձնաժողովը ստեղծել հետեւյալ կազմով՝ երեք պատգամավոր Միասնություն խմբակցությունից, մեկական՝ մյուս խմբակցություններից, խմբերից եւ անկախ պատգամավորներից:
Իր գործունեության արդյունքների մասին հաձնաժողովն Ազգային Ժողովին պետք է զեկուցի մինչեւ 2001 թվականի նոյեմբերի 22֊ը:
Ռուզան Խաչատրյան