Մայիսի 24-ին Երեւանում կսկսի աշխատել Կոլեկտիվ անվտանգության խորհրդի նստաշրջանը, որին մասնակցելու են Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամ երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Հայաստանի նախագահները:
Նստաշրանի նախապատրաստման աշխատանքների շրջանակներում այսօր Երեւան ժամանեց Կոլեկտիվ անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Վյաչեսլավ Նիկոլայենկոն:
Օդանավակայանում Վյաչեսլավ Նիկոլայենկոն ասաց, որ նստաշրջանի ընթացքում ստորագրվելու են մի շարք կարեւոր փաստաթղթեր: Այդ թվում՝ հանգամանալից քաղաքական հայտարարություն, որտեղ արտահայտված կլինի մասնակից երկրների ընդհանուր վերաբերմունքը միջազգային եւ տարածաշրջանային առավել կարեւոր հարցերի վերաբերյալ, մեկ այլ փաստաթուղթ՝ Կենտրոնական Ասիայում արագ արձագանքման համատեղ ուժերի ստեղծման մասին եւ արձանագրություն՝ կոլեկտիվ անվտանգության ընդհանուր համակարգի շրջանակներում տարածաշրջանային ուժերի ձեւավորման կարգի եւ գործունեության մասին:
Նախագահներ Պուտինի եւ Քոչարյանի առանձին հանդիպումն, ըստ Նիկոլաենկոյի, տեղի կունենա, հավանաբար, մայիսի 24 ին՝ նստաշրջանի աշխատանքը սկսելուց առաջ:
Աննա Սաղաբալյան