Մատչելիության հղումներ

Գտնվել է Իրանում վթարված հայկական օդանավի երկրորդ սեւ արկղը


Իրանում գտնվել է անցած շաբաթ վթարի ենթարկված հայկական օդանավի երկրորդ սեւ արկղը, հայտարարել է այսօր ԻՐնԱ պետական լրատվական գործակալությունը: Անցած հինգշաբթի օրը Իրանում վթարի ենթարկվեց հայկական ավիաուղիներին պատկանող 3ԱԿ-40 օդանավը, որի հետեւանքով զոհվեց 30 մարդ, այդ թվում Իրանի տրանսպորտի նախարարը, պատգամավորներ եւ ինքնաթիռի ողջ անձնակազմը:


Այսօր Երեւանի "Զվարթնոց" օդանավակայանում տեղի ունեցավ Իրանում զոհված 5 հայ օդաչուների հոգեհանգստի արարողությունը:

Այսօր կեսօրին անձնակազմի անդամների աճյունները բերվել էին Երեւանի "Զվարթնոց" օդակայան, որտեղ կայացավ սգո արարողություն: Ֆրանսպրես գործակալության վկայությամբ, Իրանի իշխանությունները մտադիր են հրաժարվել օտարերկրյա օդաչուներ հրավիրելուց, թեեւ Իրանում օտարերկրյա շատ օդանավեր են օգտագործվում:

Արմեն Դուլյանը

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG