Մատչելիության հղումներ

Օկուպացված Լուգանսկի ղեկավարը հաղորդում է ավտոբուսին հարվածի հետևանքով 5 զոհվածի մասին

Լուգանսկի ինքնահռչակ «ժողովրդական հանրապետության» ղեկավար Լեոնիդ Պասեչնիկ, արխիվ
Լուգանսկի ինքնահռչակ «ժողովրդական հանրապետության» ղեկավար Լեոնիդ Պասեչնիկ, արխիվ

Ուկրաինայի Լուգանսկի մարզի օկուպացված մասի ռուսաստանյան «ղեկավար» Լեոնիդ Պասեչնիկը հայտարարել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքը գրոհել է Պետրովկա-Լուգանսկ ավտոբուսը, 5 մարդ զոհվել է, ևս 13-ը՝ վիրավորվել: Վիրավորների թվում 15 և 17 տարեկան երկու դեռահասներ են:

Պասեչնիկը հայտնել է նաև, որ Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են «Գազել»-ի վրա Ռեբրիկովո-Ռովենկի ճանապարհահատվածում, երկու մարդ է զոհվել, Ալչյովսկում ավտոկայանի շրջանում հարված է հասցվել միկրոավտոբուսին, կա մեկ վիրավոր:

Ուկրաինական կողմը չի հաստատել ավտոմեքենաներին հասցվող հարվածները Լուգանսկի մարզում, անկախ աղբյուրներից ճշտել տեղեկատվությունը նույնպես հնարավոր չէ:


​
XS
SM
MD
LG