Մատչելիության հղումներ

Կամիշևախային ռուսների հարվածների զոհերի թիվը հասել է 37-ի

Ուկրաինա - Ռուսների հարվածների հետևանքները Կամիշևախայում, 2-ը նոյեմբերի, 2026թ.
Ուկրաինա - Ռուսների հարվածների հետևանքները Կամիշևախայում, 2-ը նոյեմբերի, 2026թ.

Ուկրաինայի Կամիշևախա ավանին ռուսական զորքերի հասցրած հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 37-ի: Այդ մասին հայտնել է Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Միխայիլ Սեմիկինը:

Երեկ հաղորդվել էր 26 զոհվածի մասին:

Ողբերգության վայրում, ըստ նրա, դեռ շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները:

Փլատակներում, ինչպես նախօրեին հայտնել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, դեռ շուրջ 50 մարդ կա:

Ռուսաստանը Կամիշևախային հարվածել է նոյեմբերի 2-ի երեկոյան: Ըստ Զելենսկու, առաջին ավիահարվածին հետևել է երկրորդը՝ նետվել է ևս ինը ռումբ: Սեմիկինի վկայությամբ՝ դպրոցին և ապաստարանին հարվածը հասցվել է հենց այն պահին, երբ մարդիկ հումանիտար օգնություն էին ստանում:

ФАБ-3000-ը 3 տոննանոց ռումբ է, որը գրեթե մեկուկես տոննա պայթուցիկ նյութ է պարունակում, այդպիսի զենքն օգտագործվում է բետոնե ամրությունների և բունկերների ավերման նպատակով, նշել է Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավարի պաշտոնակատարը` ընդգծելով, որ հարվածի պահին ստորգետնյա կենտրոնում օգնություն ստանալու եկած սովորական մարդիկ էին:

​
XS
SM
MD
LG