Մատչելիության հղումներ

Ուկրաինան հրաժարվում է բանակցություններից, մինչև անջատականները զինաթափ չլինեն


Ուկրաինան հրաժարվել է զինադադար կնքել ռուսամետ անջատականների հետ, մինչև վերջիններս զինաթափ չլինեն: Այսօր տարածած հայտարարությունում պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը ասել է, որ «բանակցությունները հնարավոր կդառնան միայն այն բանից հետո, երբ ապստամբները զենքերը վայր դնեն»:

Վերջին շրջանում Ուկրաինայի ռազմական հաջողությունները ստիպել են անջատականների մեծ մասին հեռանալ Դոնեցկից և Լուգանսկից: Նախագահ Պետրո Պորոշենկոն հրամայել է ուկրաինական զինուժին շրջափակել այս քաղաքները և անջատականներին զրկել զենքի մատակարարման հնարավորությունից:

Երկուշաբթի տեղի ունեցած հեռախոսազրույցում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները կոչ են արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ճնշում գործադրել Արևելյան Ուկրաինայի ռուսամետ ապստամբների վրա, որպեսզի վերջիններս բանակցություններ սկսեն Կիևի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG