Մատչելիության հղումներ

Պուտինը շնորհավորել է Ալիևին


Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Բաքվում, օգոստոս, 2013թ․
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Բաքվում, օգոստոս, 2013թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհավորել է այդ երկրում մայիսի 28-ին նշվող Հանրապետության օրվա կապակցությամբ:

Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ շնորհավորական հեռագրում Պուտինը գրել է, թե բարեկամական Ադրբեջանը շարունակում է վստահորեն ընթանալ արարման ճանապարհով, իսկ նրա հեղինակությունը միջազգային ասպարեզում հետևողականորեն ամրապնդվում է:

Ռուս - ադրբեջանական բարիդրացիական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների դրական դինամիկան վկայում է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության ամրության մասին, ադրբեջանցի պաշտոնակցին գրել է Ռուսաստանի նախագահը:

Պուտինը նաև վստահություն է հայտնել, թե «Ռուսաստանի և Ադրբեջանի սերտ փոխգործողությունը ինչպես երկկողմ հիմքի վրա, այնպես էլ ԱՊՀ-ի ինտեգրացիոն մեխանիզմների շրջանակներում հետագայում ևս կզարգանա՝ ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների, գլոբալ և տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման շահերին համապատասխան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG