Մատչելիության հղումներ

Լոս Անջելեսի հայ գանգստերները հանդես են գալիս Ասադի օգտին




Արևմտյան լրատվամիջոցներում աղմուկ է հանել մի տեսանյութ, որտեղ որպես Լոս Անջելեսի հայտնի «Հայկական ուժ» հանցախմբի անդամներ ներկայացած երկու գանգստերներ հայտարարում են, որ իրենք Սիրիայում են և կռվում են հօգուտ նախագահ Բաշար Ասադի:

Տեսանյութը հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել Վաշինգտոնում գործող «Մերձավոր Արևելքի մոնիթորինգ» կազմակերպության ջանքերով:

CNN-ը պարզել է, որ տեսանյութում երևացող երկու զինված տղամարդիկ սիրիահայեր են, ովքեր որոշ ժամանակ ապրել են ԱՄՆ-ում, այնուհետև արտաքսվել են Սիրիա:

Ամերիկյան հատուկ ծառայությունները հայտարարել են, որ հետաքննություն են անցկացնում տեսանյութի վերաբերյալ, որպեսզի պարզեն, թե արդյոք այն որոշակի վտանգներ չի՞ ներկայացնում Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար:

Տեսանյությում երևացող տղամարդկանցից մեկը, Գլենդեյլի ոստիկանության բաժանմունքի տվյալներով, Ներսես Քիլիջյանն է, ում վերագրվում են անձնական տվյալների և պլաստիկ քարտերի գողացման հետ կապված հանցագործություններ, մյուսը՝ Սարո Մադարյանը:

Տեսանյությում նրանք խոսում են այն մասին, որ Սիրիայում պատերազմ է ընթանում և իրենք գտնվում են ռազմաճակատի գծի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG