Մատչելիության հղումներ

Հայ եւ հույն հոգեւորականները կրկին դիմում են բռունցքների եւ ցախավելների օգնությանը


Ոստիկանները միջամտում են հայ եւ հույն հոգեւորականների ծեծկռտուքին, արխիվ
Ոստիկանները միջամտում են հայ եւ հույն հոգեւորականների ծեծկռտուքին, արխիվ
Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան վանքում այսօր մոտ 100 հայ առաքելական եւ հույն ուղղափառ հոգեւորականներ դիմել են բռունցքների եւ ցախավելների օգնությանը:

Ծեծկռտուքն ավարտվել է պաղեստինյան ոստիկանության միջամտությամբ:

«Դա մի աննշան խնդիր էր, որը... ամեն տարի կրկնվում է», - «Ռոյթերզ» գործակալությանը ասել է ոստիկանության փոխգնդապետ Խալեդ ալ-Թամիմին: - «Այժմ արդեն ամեն ինչ կարգին է: Ոչ ոք չի ձերբակալվել, որովհետեւ միջադեպում ներգրավվածները բոլոր Աստծո մարդիկ էին»:

Հայ առաքելական, Հույն ուղղափառ եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցիները տնօրինում են Սուրբ Ծննդյան վանքի տարբեր հատվածներ, ինչի հետեւանքով պարբերաբար վեճեր են ծագում երեք եկեղեցիների դավանորդների միջեւ:

Վանքը կառուցվել է 6-րդ դարում եւ համարվում է Սուրբ Հողում գործող ամենահին եկեղեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG