Մատչելիության հղումներ

Յուլիա Տիմոշենկոն մեղավոր ճանաչվեց


Ուկրաինա -- Ոստիկանությունը արգելափակում է Տիմոշենկոյի աջակիցների մուտքը դատարանի դահլիճ, Կիեւ, 11-ը հոկտեմբերի, 2011թ․
Ուկրաինա -- Ոստիկանությունը արգելափակում է Տիմոշենկոյի աջակիցների մուտքը դատարանի դահլիճ, Կիեւ, 11-ը հոկտեմբերի, 2011թ․
Կիեւի Պեչերսկի դատարանը Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին մեղավոր ճանաչեց 2009 թվականին Ռուսաստանի հետ գազային համաձայնագրերի կնքման ժամանակ պաշտոնական դիրքը չարաշահելու համար եւ դատապարտեց 7 տարվա ազատազրկման։

Դատարանն ապացուցված է համարել մեղադրանքը, որ նախկին վարչապետը 2009-ին Ռուսաստանի հետ գազային պայմանագիր կնքելիս գերազանցել է իր պաշտոնեական լիազորությունները՝ «Նեֆթոգազ Ուկրաինա» ընկերությանը հասցնելով 1,5 միլիարդ գրիվենի (շուրջ 200 միլիոն դոլարի) վնաս:

Դատավճռի հրապարակումը շարունակվում է: Յուլյա Տիմոշենկոն համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ։ Արդեն մի քանի անգամ դատավոր Ռոդեոն Կիրեեւը ընդմիջում է հայտարարել եւ հեռացել խորհրդակցական սենյակ։

Յուլիա Տիմոշենկոն ընդմիջումներն օգտագործել է լրատվամիջոցների համար հայտարարություններ անելով։

Ուկրաինա -- Յուլիա Տիմոշենկոն դատարանի դահլիճում դստեր՝ Եվգենիայի եւ ամուսնու՝ Ալեկսանդրի հետ, Կիեւ, 11-ը հոկտեմբերի, 2011թ․
Ուկրաինա -- Յուլիա Տիմոշենկոն դատարանի դահլիճում դստեր՝ Եվգենիայի եւ ամուսնու՝ Ալեկսանդրի հետ, Կիեւ, 11-ը հոկտեմբերի, 2011թ․
«Այս աշխարհում կամ Ուկրաինայում ոչ ոք չի հավատում այն հանցագործություններին, որոնց մասին այստեղ խոսվեց», - դատարանում հայտարարել է Ուկրաինայի նախկին վարչապետը, - «Ուստի ո՛չ Յանուկովիչը, ո՛չ էլ դատավոր Կիրեեւը չեն կարող արատավորել իմ բարի անունը»։

Յուլիա Տիմոշենկոն կալանավորվել է օգոստոսի 5-ին: Մեղադրող կողմը պահանջել էր նրան դատապարտել 7 տարվա ազատազրկման: Ընդդիմությունը հայտարարում է, որ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է:

Եվրամիության արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի դեմ միջոցներ կիրառելու հարցը այն դեպքում, եթե Յուլիա Տիմոշենկոյի դեմ կայացվի չարդարացված դաժան դատավճիռ: Ինչպես հաղորդում է Deutsche Welle ռադիոկայանը, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը նշել է, որ Ուկրաինայի եւ Եվրամիության հարաբերությունների վրա կազդի ցանկացած որոշում:

«Նախարարները խոր անհանգստություն են հայտնել Յուլիա Տիմոշենկոյի սպասվող դատավճռի կապակցությամբ: Մենք այս հարցում լավատեսորեն չենք տրամադրված»,- ասել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG