Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ղեկավարը կոչ է անում Հայաստանի իշխանություններին խաղի հավասար պայմաններ ստեղծել գործարարների համար:
Եթե հանձնաժողովը հաստատի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության առաջարկած սակագինը, ապա ցերեկային ժամերին էլեկտրաէներգիան կթանկանա 40.8 տոկոսով, իսկ գիշերը՝ 53.6 տոկոսով:
Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, 2010-ից ի վեր Ռուսաստանն ավելի քան 5 միլիարդ դոլարի սպառազինություն է վաճառել Ադրբեջանին:
«Այսպիսի հզոր երկրի հետ հարաբերությունների բարելավումը շատ կարևոր է, միայն դռներ է բացում»,- ասում է Ամերիկայի հայկական համագումարի երևանյան գրասենյակի ղեկավարը։
Հայաստանի խոշորագույն ընկերությունները կտրուկ կրճատել են պետբյուջե վճարվող հարկերի ու տուրքերի ծավալը:
Հայաստանյան քաղաքական ուժերի գերակշիռ մասի գնահատմամբ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները ազատ էին, թափանցիկ ու ժողովրդավար:
Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է նաև, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:
Թե ի՞նչ կերպ և արդյո՞ք խոսքը դրամական օգնության մասին է, վարչապետը չի մանրամասնել։
Էկոնոմիկայի նախարար Ճշմարիտյանը վստահեցնում է, թե «հնարավոր ամենը արվում է, որպեսզի հնարավորինս քիչ լինեն ազդեցությունները»:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը ապրիլի 28-ին դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով պատմական Սիս քաղաքում գտնվող կաթողիկոսարանի վերադարձը:
«Թուրքիայից պահանջում ենք [Հայոց ցեղասպանության] ճանաչում: Իսկ թե հետո ինչ կհետևի, այդ ամենը բանակցությունների առարկա է», - ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահը:
Թուրքիան դատապարտել է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Գերմանիայի նախագահների՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած հայտարարությունները։
Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը այսօր կայացած երևանայան հանդիպմանը խոսել են նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակից:
Արտասահմանյան որոշ հեռուստաալիքներ ուղիղ եթերում հեռարձակում էին արարողությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) հռչակագիր է տարածել՝ կոչ անելով Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և բացել հայ-թուրքական սահմանը:
Ամերիկահայերը պնդում են` ԱՄՆ նախագահը Հայոց ցեղասպանության հարցում երկրի արտաքին քաղաքականությունը «հանձնել է» Էրդողանին:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ապրիլի 24-ին ընդառաջ ուղերձով է հանդես եկել՝ Հայոց ցեղասպանության զոհերին անվանելով «1915 թվականին տեղահանության ժամանակ մահացած օսմանյան հայեր»:
Հայաստանի արտաքին առևտրի շեշտակի կրճատումը սկսվեց այս հունվարից, այն համընկավ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) մեր երկրի անդամակցությանը:
Նախկին արտգործնախարարի տեղեկություններով, Ցեղասպանության հարցով ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը այժմ բաժանված է երկու մասի:
Դեռ հունվարին Էներգետիկայի և բնական պաշարների նախարարն ասել էր, որ ռուսական «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վատ կառավարման և դրամի կտրուկ արժեզրկման պատճառով սպասվում է էլեկտրաէներգիայի թանկացում:
Բեռնել ավելին