Նրանց հարազատները, ովքեր բողոքի ցույց են անցկացնում Կառավարության շենքի մոտ, սպառնում են, որ եթե իրենց պահանջներն այս անգամ էլ անտեսվեն, նստացույց ու հացադուլ կսկսեն:
Ցուցարարները սպառնում են կառավարության շենքի մոտ նստացույց-հացադուլ սկսել, քանի դեռ իրենց հարազատները քրեակատարողական հիմնարկում են հացադուլ անում։
Հյուսիսային պողոտայում հին Երևանից մնացած վերջին շենքերի 5 բնակիչներ դատարանի որոշմամբ պարտավոր են մեկ ամսից լքել տները:
Նրանք պահանջում են վերանայել իրենց քրեական գործերը:
Փաստաբան Ինեսա Պետրոսյանը Եվրոպական դատարան ուղարկած գանգատում նշել է, թե խախտվել են Հարությունյանի և նրա ընկերների՝ խաղաղ երթն անցկացնելու, անմեղության և արդար դատաքննության իրավունքները։
Ավագանու ընդդիմադիր «Բարև Երևան» խմբակցության անդամը գրությամբ կդիմի քաղաքապետարան՝ պահանջելով «Էրեբունի-Երևան»-ի ծախսերի նախահաշիվը։
Քննարկումների ժամանակ առարկություններ հնչեցրին միայն Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամները, արժանանալով ավագանու հանրապետական անդամների բուռն հակազդեցությանը:
Նվիրվող բնակարաններն, ի դեպ, այն նորակառույցում են, որը նախատեսված է 4-րդ կարգի վթարային շենքերում ապրողների համար: Վերջիններիս, սակայն, դեռևս ոչինչ չեն հայտնել իրենց հասանելիք նոր բնակարանների մասին:
Քննչական կոմիտեն դեմ է երիտասարդին գրավով ազատ արձակելու որոշմանը։ Որոշումը կբողոքարկեն։
Կույրաղիքի վիրահատության համար տասն ամիս առաջ Քաջարանի հիվանդանոց մտած 27-ամյա Մարինեն դուրս է եկել ծանր հիվանդությամբ՝ հեպատիտ C-ով վարակված:
Հղիության 9 ամսվա ընթացքում որևէ գանգատ չունեցող երիտասարդ կնոջ երեխան մահացել է հենց ծննդաբերության ժամանակ՝ սեպտեմբերի 26-ին, պատմում են հարազատներն ու պնդում՝ բժիշկներն են դանդաղել:
Պաշտոնապես հրապարակված հայտարարագրերի համաձայն, 38-ամյա Կոստանյանն անցած տարվա դրությամբ ունի 82 միլիոն դրամ (ավելի քան 170 հազար դոլար), այն դեպքում, երբ տարեկան հազիվ 20 հազար դոլարի աշխատավարձ է ստանում:
Ծեծկռտուքի մասնակից Յուրա Մանուչարյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել, թե ինքն է հարվածել տուժողին։
Շաբաթներ առաջ հիվանդանոցում մահացած 70-ամյա Ռոլանդ Զոհրաբյանի հարազատները պնդում են, որ նրան մահվան են հասցրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի բժիշկները, որոնք 13 օր հիվանդին պահելուց հետո դուրս են գրել առանց հստակ ախտորոշման:
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը, դատարանում քննիչների դրսևորած վարքագիծը «բանսարկության բարձունք» գնահատելով, պատրաստվում է դիմել Եվրադատարան:
Երեկվա սաստիկ կրակահերթերի հետևանքով հայկական կողմում մեկ մարդ վիրավորվել է: Պայմանագրային զինծառայողը, սակայն, արդեն դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել ծառայության:
Քայլակներով տեղաշարժվող Հասմիկը տևական ժամանակ վնասի փոխհատուցում է պահանջում, բայց ընկերությունը մերժում է՝ պնդելով, որ հոգացել են բժշկական ծախսերը:
Դպրոցական կրթության որակի աճի մասին պարբերաբար հայտարարելով հանդերձ՝ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր երկրորդ որդուն նույնպես նախընտրեց ուղարկել մասնավոր դպրոց՝ «Այբ»:
Տերյան 23-ի բնակիչ Վարդան Գերավետյանը պնդում է՝ 9 տարի շարունակ քաղաքապետարանից միևնույն պատասխանն են ստանում
Մոտ մեկ շաբաթ առաջ սեփական այգում օձի խայթոցից հիվանդանոց տեղափոխված ու մահացած Սուրենավան գյուղի (Արարատի մարզ) բնակիչ Կարինե Հարությունյանի հարազատները մեղադրում են տեղի բժիշկներին։
Բեռնել ավելին