Ազատամարտիկների խնդիրներով բողոքի ակցիաներ նախաձեռնելուց հետո խարդախության մեջ մեղադրված ու ազատազրկված Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանը պատահական չի համարում վկաների բացակայությունը Հայաստանից:
Երեքշաբթի ինքնաբացարկ է հայտնել թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը՝ Արա Բուդաղյանը, թե նրա ընկեր Տիգրան Կարապետյանը։
Ոստիկանությունն այսօր բերման էր ենթարկել «Ոչ պուտինիզմին» կարգախոսով ակցիայի երկու մասնակիցներին՝ Արմեն Ուրիխանյանին և Վարուժան Տրիբունյանին։ Ոստիկանությունում արձանագրություն է կազմվել, որից հետո վերջիններս բաց են թողնվել:
Վարորդների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները կարծում են, որ ոստիկանությունն ու կառավարությունը պաշտոնապես արտոնություն են տալիս օլիգարխներին ու օրինախատներին։
Նախախորհրդարանն արդեն ձևավորել է իր ընտրական հանձնաժողովը և նախատեսում է մեկ տարի հետո այլընտրանքային խորհրդարանով ձևավորել նոր գործադիր մարմին։
Վարչապետի հետ հանդիպմանը գործարարները բարձրացրել են ստվերային տնտեսությանը, հավասար մրցակցությանը, թափանցիկ գործելաոճին և բիզնեսի բարելավմանը վերաբերող հարցեր։
Կոտայքի արդեն նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը հավաքել է իրերն աշխատասենյակից, աշխատանքային վերջին օրն էլ անցկացրել աշխատակիցներին հրաժեշտ տալով։
Հայաստանում բնական տարբեր աղետներից չապահովագրված գյուղացիական տնտեսությունների ապագան գյուղատնտեսության նախարարությունում համարում են ապահովագրման ներդրումը։
Խարդախության մեջ մեղադրվող պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստի ժամանակ այսօր վկա Հենրիկ Զաքարյանն ըստ էության հրաժարվեց նախաքննական ցուցմունքներից, որոնց հիման վրա էլ Ավետիսյանը հայտնվել է ճաղերի հետևում։
Չնայած եվրոպական կառույցների, հայաստանյան փաստաբանների քննադատությանն ու գերծանրաբեռնված կալանավայրերին՝ դատարանները շարունակում են կալանքի որոշումներ կայացնել նախաքննության ընթացքում։
«Հայաստանն արդեն կորցրել է իր գրավչությունը, և այժմ պաշտոնական Երևանին ցույց են տալիս իր տեղը»,- ասում է վերլուծաբան Անուշ Սեդրակյանը։
Կարապետ Քալոն և կինը՝ Սիրուն Ղազարը Ղամիշլիում թողած տան գույքը Հայաստան հասցնելու համար բավականին մեծ մաքսատուրք պիտի վճարեն։
Հարյուրավոր հայեր՝ Հայաստանից ու աշխարհի այլ երկրներից պահանջում են նախագահ Սարգսյանից չմիանալ Ռուսաստանի նախաձեռնած մաքսային միությանը՝ պնդելով, որ դա հակասում է Հայաստանի պետական շահին։
Իշխանափոխություն պահանջող ազատամարտիկները պնդում են, թե կառավարության ենթակայության տակ գտնվող կառույցները արդեն չորս ամիս է մերժում են իրենց դահլիճ ու հարթակ տրամադրել։
Հայաստանի կառավարությունում հույս ունեն, որ անցած շաբաթ ռուսական կողմի հետ ստորագրված հուշագիրը լայն հնարավորություններ կբացի Մաքսային Միություն գնացող Հայաստանի աշխատաշուկայի համար։
Իշխող կուսակցությունը նախապես հայտարարածից մեկ օր շուտ կհրապարակի նոր վարչապետի անունը:
Բանաձևը կոչ է անում դատապարտել Հայոց ցեղասպանությունը:
Մեկ ամիս ադրբեջանական գերության մեջ անցկացրած Արսեն Խոջոյանին, ի տարբերություն նրա ազգական Մամիկոն Խոջոյանի, Ադրբեջանում բռնության չեն ենթարկել։
Ադրբեջանում ավելի քան մեկ ամիս գտնվող գերի Արսեն Խոջոյանն այսօր տեղափոխվեց Հայաստան։
Մամուը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել նոր վարչապետի և կոալիցիայի հնարավոր ձևավորման թեման, ինչպես նաև անդրադառնում է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությանը սպասող նոր փորձությանը՝ ի դեմս Վեհաժողովի նստաշրջանում Ռուսաստանի հարցով քվեարկության:
Բեռնել ավելին