«Ժառանգություն» կուսակցության նախաձեռնությամբ այսօր կայացած քննարկումից հետո էլ սահմանադրական բարեփոխումներին կողմ և դեմ արտահայտվողները չփոխեցին իրենց դիրքորոշումները:
Խորհրդարանական քաղաքական ուժերը տարակերպ են ընկալել Ծառուկյանի հարցազրույցի սահմանադրական բարեփոխումներին վերաբերող հատվածը:
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը այսօր հայտարարեց, որ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության հարցը կորոշվի հոկտեմբերի 10-ին:
Ազգային ժողովում այսօր կայացել է ոչ իշխանական ՀԱԿ-ի, «Բարգավաճ Հայաստան»-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» հանդիպումը:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներին խոստացված արտոնությունները դեռ թղթի վրա են, «Ազատության» հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
ՀԱԿ-ը, ԲՀԿ-Ն և «Ժառանգություն»-ն այսօր հայտարարեցին նաև, որ չեն մասնակցի Հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին:
Այդուհանդերձ, նրանք համոզված են, որ իրենց հայտարարություններն անհետևանք կմնան:
«Հայաստանի և Վրաստանի կառավարական պատվիրակությունների հանդիպման ժամանակ վիզային ռեժիմի հարց չի քննարկվել», - «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ) երեկ շրջանառության մեջ է դրել «Սահմանապահ համայնքների մասին» օրենքի նախագիծ:
ԱԺ խմբակցությունները պատրաստվում են համապատասխան փաթեթ ներկայացնել Կառավարությանը:
Բոլոր կալանավորվածները պնդեցին՝ իրենք խուլիգաններ չեն, ոչ էլ ոստիկան ծեծող, ինչպես մեղադրանքում է գրված, ասացին՝ ինքնապաշտպանվել են։
Ղարաբաղյան հիմնախնդիրը անհրաժեշտ է շուտափույթ կարգավորել, «Ազատության» հետ զրույցում նշեց սահմանային դիրքերից երեկ վերադարձած նախկին վարչապետ, Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Ազգային ժողովի պատգամավորները վերադարձել են դիրքերից:
Դատարանը վերացրեց իր իսկ կայացրած որոշումը:
Ըստ նախարարի՝ փաստաթղթում չի նշվում Ղարաբաղում անցակետ տեղակայելու մասին։
Ըստ ԱԺ փոխնախագահի, պետք է միջնորդ կողմերը պրեսինգի ենթարկեն Ադրբեջանին:
Նախագահների հանդիպումը կդառնա անիմաստ, եթե Սոչիում հնարավոր չլինի հասնել հրադադարի պահպանման գործուն մեխանիզմների՝ փաստաթղթով, կամ առանց դրա, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանը։
Խորհրդարանական խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ կոնկրետ առաջարկներ ներկայացնելով ԵԱՀԿ-ի միջնորդներին և միջազգային հանրությանը։
Քննարկվում է նաև պատգամավորներին դիրքեր ուղարկելու հարցը։
«Առաջադրված մեղադրանքում անգամ երևում է, որ գործողություն՝ Հայրապետյանի կողմից, խորհուրդ տալուց բացի, չի մեղսագրվում», - ասում է Նիկոլայ Բաղդասարյանը:
Բեռնել ավելին