Մատչելիության հղումներ

Կոնգրեսականները Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև կներկայացնեն


Վաղը՝ մարտի 18-ին, Վաշինգտոնում ԱՄՆ-ի Կոնգրեսի առջև, Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների տան անդամներ հանրապետական Ռոբերտ Դոլդը, դեմոկրատ Ադամ Շիֆը, հանրապետական Դեյվիդ Վալադոն, դեմոկրատ Ֆրանկ Փալոնը, Կոնգրեսի այլ անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ կներկայացնեն Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության բանաձևը։

ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու կուսակցությունների ներկայացուցիչների կողմից մշակված այս բանաձևը կոչ է անելու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային ջանքեր գործադրել հայ-թուրքական կառուցողական, արդար, և տևական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ Այդ հարաբերությունները պետք է հիմնված լինեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստերի և դրանց հետևանքների լիակատար ճանաչման վրա։ Բանաձևը պետք է նաև հաստատի այս միջազգային հանցագործության արդար և համապարփակ փաստերի արձանագրումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG