Օվերչուկ․ «Հայաստանը երկաթուղու կառավարման հարցով մեզ չի դիմել»

Հայկական երկաթուղին, արխիվ

«Ռուսաստանը Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարումը դադարեցնելու հարցով որևէ դիմում Հայաստանից չի ստացել, սակայն մենք անդադար հրապարակային հայտարարություններ ենք լսում այդ մասին», - «Ինտերֆաքս»-ի հարցին ի պատասխան՝ այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ «Մոսկվան պատրաստ է շարունակել աշխատանքը՝ի րականացնելով կոնցեսիոն կառավարումը»։

Դրա հետ մեկտեղ, Օվերչուկը նշել է, թե ինքը ցանկանում է, որ խնդիրը լուծվի «հանդարտ մթնոլորտում՝ խորհրդակցությունների ռեժիմով»։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ հայկական երկաթուղու կառավարումը ռուսական կողմից հետ վերցնելուն այլընտրանք չկա:

«Ռուսական երկաթուղիներ»-ն էլ հակադարձեց՝ եթե հայկական կողմը մտադիր է փոխել կամ դադարեցնել կառավարման պայմանները, պետք է վերադարձնի ներդրումները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

2 միլիարդ դոլարի վարձավճար Ռուսաստանից. հայ-ռուսական նոր զարգացումներ հայկական երկաթուղու շուրջ Փաշինյանը պնդում է՝ հայկական երկաթուղու կառավարումը հետ վերցնելուն այլընտրանք չկա. Մոսկվայից հակադարձում են