Օվերչուկ․ «Աստանայում քննարկվելու է ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակը»

«Մայիսի 29-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթաժողովի ընթացքում քննարկվելու է այդ կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը»,- TACC-ի հետ զրույցում այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Դա շատ բարդ հարց է։ Մենք չենք ցանկանում, որ Հայաստանը լքի ԵԱՏՄ-ն, բայց և տեսնում ենք այն խնդիրները, որոնք կծագեն ԵՄ-ին միանալու կամ այդ դաշինքի հետ հարաբերությունները սերտացնելու դեպքում»,- նշել է Օվերչուկը՝ հայտարարելով, թե այդ խնդիրները «գործնականում արդեն իսկ ծագում են»։

«Եթե ընտրությունը կատարվում է հօգուտ ԵՄ-ի, մեզ մոտ հարցեր են ծագում։ Նախևառաջ՝ ինչո՞ւ մենք պետք է աջակցենք այդ ընտրությանը մեր բյուջեի հաշվին։ Եթե Հայաստանը միանում է Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամաբար տրամադրված պետություններին, ինչո՞ւ մենք պետք է պաշտպանենք դա»,- նշել է Օվերչուկը։

Ռուսաստանցի փոխվարչապետի խոսքով՝ հայկական կողմը հայտարարում է, որ «նրանք անցնում են ԵՄ ստանդարտներին, սակայն շարունակում են օգտվել այն արտոնություններից, որ տրամադրում է ԵԱՏՄ-ն։ Լավ կլիներ, որ Հայաստանը արագորեն կողմնորոշվեր, քանի որ դա ազնիվ մոտեցում կլինի թե ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակիցների, թե հենց իր՝ Հայաստանի հանդեպ»,- նշել է Օվերչուկը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս հորդորել էր Հայաստանի իշխանություններին կողմնորոշվել, նշելով, որ եթե Երևանը շուտ որոշում կայացնի, Մոսկվայի հետ ապահարզանը «քաղաքակիրթ կլինի»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԵՄ, թե՞ ԵԱՏՄ. Պուտինը հորդորում է Հայաստանին կողմնորոշվել, Փաշինյանն արձագանքում է

Արձագանքելով Պուտինի հայտարարություններին Փաշինյանն կրկնել էր արդեն մեկ տարի շարունակ կրկնվող իր թեզը՝ Հայաստանը որոշում կկայացնի, երբ պահը հասունանա, այժմ և առաջիկա շրջանում Երևանը Եվրասիական տնտեսական Միությունից դուրս գալու անհրաժեշտություն չունի:

«Ես համաձայն չեմ նաև ապահարզան ձևակերպման հետ, որովհետև ես Ազգային ժողովում էլ եմ առիթ ունեցել ասելու, որ մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ, ես էդ ձևակերպման հետ համաձայն չեմ: Հայաստանի Հանրապետությունը միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ: Էլի եմ ասում՝ քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել, մենք չենք պատրաստվում որևէ էդպիսի հարց դնել՝ նաև հանրաքվե, կանենք էն պահին, երբ որ օբյեկտիվ անհրաժեշտություն լինի», - ասել էր Փաշինյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանը վտանգում է կորցնել բոլոր օգուտները ԵԱՏՄ շրջանակում. ԼավրովԳազ, առևտուր, բիզնես. ի՞նչ արժեն Երևան-Մոսկվա փոխադարձ խայթոցները ԵՄ-ին անդամակցության դեպքում Հայաստանի հետ ավիահաղորդակցություն չենք ունենա․ ՕվերչուկՀՀ-ն չի ծրագրում խզել ռուսական կողմի հետ երկաթուղու կառավարման պայմանագիրը. վարչապետՄիայն Հայաստանն է հարցականի տակ դնում «Ռուսական երկաթուղիների» հետ համագործակցության շարունակությունը. ՕվերչուկTRIPP-ի համաձայնագիրը խաթարել է հավասարակշռությունը Հարավային Կովկասում. ՕվերչուկՀՀ-ն շատ մոտ է այն կետին, երբ ՌԴ-ն ստիպված կլինի այլ կերպ կառուցել տնտեսական հարաբերությունները. Օվերչուկ