«Հունգարիան երբեք չի համակերպվի ռուսական էներգակիրների ներկրման Եվրամիության արգելքի հետ», - հայտարարել է այդ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Նրա խոսքով՝ Բուդապեշտը թույլ չի տա ռուսական նավթի և գազի ներկրման արգելքը մտնի ուժի մեջ, քանի որ «առանց ռուսական էներգակիրների կոմունալ ծախսերի նվազեցումն անհնարին կլինի»։
ԵՄ խորհուրդը ռուսական գազի ներկրման արգելքի մասին որոշումը կայացրեց երկուշաբթի օրը։ Որոշման համաձայն՝ Ռուսաստանում արդյունահանված գազը ԵՄ երկրներ կարող է մատակարարվել մինչև 2027 թվականի աշուն։ Հունգարիան արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստվում է այս որոշումը բողոքարկել Եվրադատարանում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրոպական Միությունը 2027-ին վերջնականապես կհրաժարվի ռուսական բնական գազից