Օրեր առաջ քարոզարշավի ժամանակ վարչապետն անհայտ ծագման մի տեսանյութ էր ցուցադրել, որում դիմակավորված անձինք Արցախի բարբառով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին սպառնալիքներ էին հնչեցնում
Այսօր ասուլիսում արդեն վարչապետը հայտնեց՝ իրենց տեղեկություններով այդ անձինք 2024-ից Հայաստանում չեն։
«Ես կարծում եմ, որ մենք անձանց շրջանակը մոտավոր պարզաբանել ենք, ըստ էության, այն անձինք, որոնք, մենք կարծում ենք, որ այդ տեսանյութում են, նրանք 2024 թվականից Հայաստանում չեն։ Սա բայց օպերատիվ տեղեկություն է, որովհետև մենք ապացույց չունենք։ Ավելին՝ նախկինում, մեծ հավանականությամբ, նրանք այլ գործերով մեր հետաքրքրության տիրույթում են եղել: Մասնավորապես՝ հնարավոր է ապօրինի վարձկանության տրամաբանության մեջ գտնվող անձինք լինեն իրենք, սա ընդամենը օպերատիվ տեղեկություն է»,- հայտարարեց վարչապետը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Ռոբին կզացնելու եմ, սատկացնելու եմ, կալուգացուն էլ, Սերժին էլ, Գագոյին էլ». ՎարչապետՕրերս Արաբկիրում քարոզարշավի ժամանակ թեժ վիճաբանություն սկսվեց վարչապետի ու մի կնոջ միջև: Կինը մեղադրեց Փաշինյանին «երկիրը քանդելու մեջ», վարչապետն էլ արձագանքել էր. «Դուք եք քանդել, Ղարաբաղով թալանել եք: Եվ ես ասում եմ՝ էն Ղարաբաղի ակցենտով մասկավորվածները, որ վիդեոներ են տարածում, դուք փախած լակոտներ եք, հանեք ձեր մասկաները, այ ստահակներ, այ փախածներ: Ղարաբաղի ակցենտով, մասկաներով վիդեո են տարածում, ասում ենք՝ դուք վախկոտ, համբալներ եք, ովքեր փախել են մարտադաշտից: Հանեք ձեր մասկաները՝ Ռոբի լակոտներ, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ, կալուգացու...չոքցնելու եմ սաղիդ, հատ-հատ մասկեքը կոխելու եմ համապատասխան տեղերը»,- բարկացած ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետին ուղղված «Ազատության» հարցին ի պատասխան Փաշինյանը ցույց էր տվել այն տեսանյութը, որի մասին խոսում էր և ասաց, որ դրա թիկունքում իր մրցակիցներն են կանգնած. «Մասկեքովին սպառում եմ կոնկրետ ուժային գործողություններով, սաստիկ ուժային գործողություններով սպառնում եմ, սրանց սատկացնելու եմ: Նաև մրցակիցներին սպառնում եմ ՀՀ օրենսդրությամբ և արդարադատությամբ, սպառնում եմ 5000 զոհ ասելու համար, կոնկրետ սպառնում եմ՝ Ռոբիկ, կալուգացի, Սերժ, Գագո, բոլորիդ սպառնում եմ»,- նշել էր վարչապետը: