Օկուպացված Լուգանսկի ղեկավարը հաղորդում է ավտոբուսին հարվածի հետևանքով 5 զոհվածի մասին

Լուգանսկի ինքնահռչակ «ժողովրդական հանրապետության» ղեկավար Լեոնիդ Պասեչնիկ, արխիվ

Ուկրաինայի Լուգանսկի մարզի օկուպացված մասի ռուսաստանյան «ղեկավար» Լեոնիդ Պասեչնիկը հայտարարել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքը գրոհել է Պետրովկա-Լուգանսկ ավտոբուսը, 5 մարդ զոհվել է, ևս 13-ը՝ վիրավորվել: Վիրավորների թվում 15 և 17 տարեկան երկու դեռահասներ են:

Պասեչնիկը հայտնել է նաև, որ Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են «Գազել»-ի վրա Ռեբրիկովո-Ռովենկի ճանապարհահատվածում, երկու մարդ է զոհվել, Ալչյովսկում ավտոկայանի շրջանում հարված է հասցվել միկրոավտոբուսին, կա մեկ վիրավոր:

Ուկրաինական կողմը չի հաստատել ավտոմեքենաներին հասցվող հարվածները Լուգանսկի մարզում, անկախ աղբյուրներից ճշտել տեղեկատվությունը նույնպես հնարավոր չէ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռյազանում անօդաչուների հարվածից հրդեհ է բռնկվել նավթագործարանում և Wildberries-ի պահեստում Կամիշևախային ռուսների հարվածների զոհերի թիվը հասել է 40-իՈւկրաինական անօդաչուներն Ադիգեայում հարվածել են Ozon-ի լոգիստիկ կենտրոնի, որտեղ հրդեհ է բռնկվել