Զոհեր և վիրավորներ ռուս-ուկրաինական փոխադարձ հարվածներից

Ռուս-ուկրաինական պատերազմ, արխիվ

Ուկրաինայի առաջնագծի մերձակա բնակավայրերին երեկ գիշերը հասցված ռուսական հարվածներից 10 մարդ է սպանվել, վիրավորվել 20-ը, իսկ ուկրաինական հարվածների հետևանքով Բելգորոդում կա մեկ զոհ և երկու վիրավոր, հայտնում է Reuters-ը։

Կողմերի միջև վիճելի Կոստյանտինովկա քաղաքում, երկու առանձին վայրում, երեք մարդ է զոհվել, հայտնել են Դոնեցկի դատախազությունից։

Մոսկվան այս ամիս հայտարարել էր, որ իր զինուժը վերահսկողություն է սահմանել Կոստյանտինովկայի նկատմամբ, սակայն Կիևից հերքում են, թե քաղաքն ընկել է։

Եվս մեկ քաղաքացի Կրամատորսկի մոտ է զոհվել։ Կրամատորսկը բարձր պաշտպանություն ունեցող «բերդաքաղաք» է, որը առանցքային է համարվում Ուկրաինայի պաշտպանության համար։

Դատախազության տվյալով՝ Դոնեցկում ընդհանուր 18 մարդ է վիրավորվել հարվածների հետևանքով։

Հարակից Դնեպրոպետրովսկի մարզպետ Ալեքսանդր Գանժայի փոխանցմամբ՝ հինգ շրջանի հասցված հրետանու և անօդաչուների ավելի քան 50 հարվածներից երեք մարդ զոհվել, վեցը՝ վիրավորվել են։

Նիկոպոլում հաղորդվում է երկու, Սինեկլիկովեյում՝ մեկ զոհի մասին։

Սահմանի մյուս կողմում՝ Ռուսաստանի Բելգորոդի մարզում, ուկրաինական անօդաչուները առևտրային շենքի են հարվածել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։

Մոսկվայի մերձակա Չեխով քաղաքում անօդաչուների հարվածից բնակելի շենք է տուժել, հայտնել է մարզպետ Անդրեյ Վորոբյովը։

Չեխովի բնակելի շենքերից մեկը՝ ԱԹՍ հարձակումից հետո, 28-ը հուլիսի, 2026թ․

ՀՕՊ ուժերը տարածաշրջանի այլ հատվածներում, այդ թվում՝ Պոդոլսկում, Դոմոդեդովոյում և Կոլոմնայում, մի քանի տասնյակ անօդաչու են խոցել, մանրամասնել է նա։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ նախորդ օրվա երեկոյից մինչ այսօր առավոտ 390 անօդաչու է շարժվել տարածաշրջանի ուղղությամբ, որոնցից 81-ը Մոսկվայի մոտ են վնասազերծվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զելենսկին ժամանել է ԼոնդոնՀնդկաստանը բողոք է ներկայացրել Ուկրաինային՝ Սև ծովում նավի վրա հարձակման հետևանքով հնդիկ քաղաքացու մահվան կապակցությամբՊեսկովը հրաժարվել է մեկնաբանել Զելենսկու հայտարարությունը, թե Մոսկվան պատրաստվում է Հյուսիսային Կորեայի 30 հազար զինծառայողի ընդունել Զելենսկի․ Պուտինը «պատրաստ չէ դադարեցնել պատերազմը․ նա պատրաստվում է մոբիլիզացիայի»Ռուս-ուկրաինական փոխադարձ հարվածներից զոհեր կան