Զոհեր և վիրավորներ Եմենում՝ հութիների հարձակումից հետո

Մոչա, Եմեն, 9-ը օգոստոսի, 2026թ․

Եմենի զինուժը հայտարարել է, որ Կարմիր Ծովի ափին գտնվող Մոչա նավահանգստային քաղաքի, քաղաքացիական ենթակառուցվածքների և զինված ուժերի ստորաբաժանումների վրա ապստամբ հութիների հարձակման հետևանքով յոթ մարդ է զոհվել՝ թե՛ զինվորականներ, թե՛ խաղաղ բնակիչներ, փոխանցում է Reuters-ը՝ ավելացնելով, որ 30 հոգի վիրավոր է։

«Զինված ուժերի չորս անդամ և երեք քաղաքացիական անձ է սպանվել, ևս 30-ը՝ վիրավորվել», - վաղ առավոտյան տարածած հայտարարության մեջ նշել է Եմենի բանակը:

Հաղորդվում է, որ երկրի հակաօդային պաշտպանությունը հութիների 11 անօդաչու է որսացել և խոցել։

Հութիների հետ փոխկապակցվող «Ալ-Մասիրա» հեռուստաալիքի հեռարձակած կադրերում մի քանի բալիստիկ հրթիռների և անօդաչուների արձակումն է ցուցադրվում, որոնք, ինչպես հայտնել է հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան, թիրախավորել են սաուդյան զորքերի կուտակումներն ու զինամթերքի պահեստները։

Ըստ Եմենի զինված ուժերի՝ հութիները նաև Մոչայի բնակելի թաղամասեր են թիրախավորել։

Եմենի հութիները զինված խմբավորում են, որոնք վայելելով Թեհրանի աջակցությունը փակել են Կարմիր և Արաբական ծովերն իրար կապող Բաբ էլ-Մանդեբի նեղուցը, նաև հարձակումներ իրականացրել Եմենի միջազգայնորեն ճանաչված իշխանության սատարող Սաուդյան Արաբիայի դեմ։

Տարածաշրջանային լարվածության ֆոնին օգոստոսի 7-ին Թուրքիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան պաշտպանական համաձայնագիր ստորագրեցին, որը, ըստ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի, տեխնիկապես նույնն է, ինչ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածով նախատեսված փոխադարձ պաշտպանության պայմանագիրը, որի համաձայն՝ մեկ անդամի վրա հարձակումը համարվում է հարձակում բոլոր անդամների վրա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հութիները հայտարարել են, որ Կարմիր ծովում սաուդական նավթատարի են հարվածել Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հարվածել է Եմենում հութիների դիրքերինԱրաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է»Թրամփը հայտնում է՝ ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»Նեթանյահուն մերժել է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրըԹուրքիան ակնկալում է, որ Եգիպտոսը կմիանա պաշտպանական համաձայնագրին