Զոհեր, տասնյակ վիրավորներ Պավլոգրադին ռուսների հասցրած հարվածի հետևանքով

Ուկրաինա - Դեպքի վայրում, Պավլոգրադ, 10-ը սեպտեմբերի, 2026թ.

Առնվազն չորս մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորվել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադ քաղաքին ռուսների հասցրած հարվածի հետևանքով: Այս մասին հաղորդել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան:

Վիրավորների թվում երեք անչափահաս կա՝ 13, 14 և 15 տարեկան:

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ հարվածը հասցվել է «Գուլիվեր» առևտրի կենտրոնին: Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը հաղորդել է, որ հարվածից հետո հրդեհվել են խանութ, առևտրի տաղավարներ և ավտոմեքենաներ: Հետևանքները վերացնելիս տուժել են երկու փրկարարներ, նրանք հոսպիտալացվել են:

Ուկրաինայի Ազգային ոստիկանության պետ Իվան Վիգովսկին հայտարարել է, որ վերջին շրջանում ռուսական զորքերն ուժեղացրել են հարվածները Դնեպրոպետրովսկում պարենի պահեստներին, բնակելի թաղամասերին, գնացքներին և առևտրի կենտրոններին: Նրա տվյալներով, տարվա սկզբից տարածաշրջանին ավելի քան 18 հազար հարված է հասցվել՝ առավելապես անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

Ռուսաստանը Պավլոգրադին հասցված հարվածի մասին տեղեկատվությունը դեռ չի մեկնաբանել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսական անօդաչուն սպառնալիք չէր Զելենսկիի ինքնաթիռին, պնդում է ԿիևըՈւկրաինայի ԳՇ-ն հաստատում է Նովոռոսիյսկում ռուսական երեք նավերի խոցումըՕդեսայի մոտ նավին ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվելԱրդյոք ռուսական անօդաչուն կարո՞ղ էր հարվածել Զելենսկիի ինքնաթիռին. ի՞նչ է ի վերջո տեղի ունեցել Ռուսաստանը և Ուկրաինան հարվածել են միմյանց. կան զոհեր և վիրավորներՊուտինը ցանկանում է Ուկրաինայի հարցով գործարք կնքել. ԹրամփՈւկրաինական անօդաչուները հասան Յամալ Ուկրաինան հարվածել է Նովոռոսիյսկին, այդ թվում՝ ռազմանավերի, կա 4 զոհ, 29 վիրավորՌուսաստանը հարվածել է Մոլդովայի հետ սահմանին ուկրաինական անցակետին, կա 2 զոհ