Ռուսական ԱԹՍ-ների հարձակումից Ուկրաինայում մեկ ընտանիքի երեք անդամներ են զոհվել

Ռուսական «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ, արխիվ

Ուկրաինայի հյուսիսային Սումիի մարզում ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել են մեկ ընտանիքի երեք անդամներ, այդ թվում՝ 13-ամյա տղա, այսօր հայտնել են իրավապահները:

Տղայի 36-ամյա հայրը և 73-ամյա տատիկը զոհվել են, իսկ մայրն ու երկու քույր-եղբայրները վիրավորվել են գիշերվա հարձակման ժամանակ:

Հաղորդվում է նաև, որ ռուսական ԱԹՍ-ների հարվածից Սև ծովում սպանվել է եգիպտացի նավաստի:

Կիրակի երեկոյան էլ Ուկրաինայի հարավային Օդեսայի մարզին «Իսկանդեր» բալիստիկ հրթիռով ռուսական կողմի հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել, Reuters-ի հաղորդմամբ՝ տեղեկացրել է տարածաշրջանի ղեկավար Օլեգ Կիպերը։

Նրա խոսքով՝ Օդեսայում գտնվող գյուղատնտեսական օբյեկտին հասցված հարվածի հետևանքով ավտոմեքենաներ և վառելիքի պահեստներ են բռնկվել։

Իսկ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում վաղ առավոտյան տասնյակ անօդաչու թռչող սարքեր են վնասազերծվել։ Քաղաքի չորս օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքները, հայտնել են տեղական իշխանությունները։ Օդանավակայաններն այժմ գործում են, գրում է Reuters-ը։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի փոխանցմամբ՝ ռուսական ուժերը Մոսկվա ուղևորվող 60 ԱԹՍ են խոցել։ Պաշտոնյան այլ տեղեկություններ չի հաղորդել։ Նշել է միայն, որ ԱԹՍ-ների խոցման վայրերում արտակարգ իրավիճակների ծառայության անձնակազմեր են ժամանել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում ռուսների հարվածների հետևանքով Ուկրաինական անօդաչուները գրոհել են Կերչը, կան զոհեր, տասնյակ վիրավորներՈւկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինըԿրեմլը հայտնում է՝ Ուկրաինայի վրա հարվածները կշարունակվենԶելենսկի. «Մոսկվան կայրվի, եթե ռուսական հարվածները շարունակվեն»Մոսկվայի նավթավերամշակման գործարանը կրկին հայտնվել է ԱԹՍ-երի թիրախումՄոսկվայի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել ԱԹՍ հարվածից հետո